Գառնիում կառուցվում է նոր Symphony հյուրանոց: Ներդրումները կկազմեն 3 մլն դոլար։ Հյուրանոցը ներառում է 26 տարբեր սենյակ, 3 ռեստորանային տարածք, կորպորատիվ միջոցառումների կազմակերպման հնարավորություն։ Մոտ 40 մշտական աշխատատեղ կբացվի։ Շինարարությունը պլանավորվում է ավարտել մեկ տարուց։ Գառնին Հայաստանի զբոսաշրջության ոլորտի ամենանշանավոր վայրերից մեկն է։ Այնտեղ է գտնվում Գառնու տաճարը՝ տարածաշրջանում Հայաստանի հեթանոսության միակ հուշարձանը։ Դեպի Գառնի ուղևորությունը հիանալի միջոց է ճանապարհորդությանը հայաստանյան պատմություն, մշակույթ և բնություն ավելացնելու համար: 

Հայաստանում տուրիզմի ոլորտը վերջին տասնամյակում աննախադեպ զարգացում է ապրել` գրանցելով 15% տարեկան միջին աճ: Տուրիզմի ոլորտում գեներացված եկամուտները կազմում են Հայաստանի ՀՆԱ-ի 15.3%, իսկ այցելուների թիվը մինչ-կովիդյան շրջանում հատել է 4 մլն. մարդու սահմանը: Այցելուների 27%-ը Հայաստան են ժամանում ԵՄ երկրներից, 26%-ը Ռուսաստանի և այլ ԱՊՀ երկրներից, 5%-ը Իրանից, 6%-ը ԱՄՆ-ից: Վերջին 5 տարում հյուրանոցների թիվը աճել է 2 անգամ` հասնելով 710-ի: Ի հավելումն ավանդական պրեմիում ավիաուղիների, դեպի Հայաստան թռիչքներ են սկսել նաև low-cost ավիաուղիներ ինչպիսիք են Wizzair, Transavia, Skyup, Bees, Ryanair, Airbaltic, Fly Pegasus, Fly One և այլն` կապելով Երևանն ու Գյումրին Եվրոպական երկրներին սկսած  40 եվրոյից: Միևնույն պահին, ANIF և Air Arabia ընկերությունների համագործության հիման վրա ստեղծվել է նոր հայկական ազգային low-cost փոխադրող` Arna, որը կապելու է Երևանը Ռուսաստանի, Արևելյան Եվրոպայի, Մերձավոր Արևելքի և Արաբական Լիգայի երկներին: