Աշխարհի լավագույն մասնավոր ամպային ընկերությունների Cloud 100 ամենամյա յոթերորդ ցուցակը, որը պատրաստվել է Forbes-ի կողմից՝ Bessemer Venture Partners-ի և Salesforce Ventures-ի հետ համատեղ, ճանաչում է տեխնոլոգիաների ամենաթեժ կատեգորիայի առաջատարներին՝ փոքր ստարտափներից մինչև հսկաներ: Հելսինկիից մինչև Հոնկոնգ՝ ցուցակում հայտնված ընկերությունները ընտրվում են աճի, վաճառքի, գնահատման և մշակույթի, ինչպես նաև հեղինակության չափանիշի գնահատականով, որը ստացվել է 26 հանրային ամպային ընկերություններից գործադիր տնօրեններ-ժյուրիների հետ խորհրդակցությունների հիման վրա: 2022 Cloud 100-ը ներառում է Bessemer Venture Partners-ից և Salesforce Ventures-ից ներդումներ ստացած ընկերություններ, որոնք էլ օգնել են ստեղծել այս ցուցակը:

ServiceTitan-ը աշխարհի առաջատար և ամենաարագ զարգացող ծրագրային ապահովման տեխնոլոգիական հարթակն է արհեստների համար, որը տրիլիոն դոլար արժողությամբ համաշխարհային ինդուստրիա է: Նրանք օգնում են փոքր բիզնեսի ձեռներեցներին գործարկել և զարգացնել իրենց բիզնեսը, պարզեցնել գործունեությունը, բարելավել հաճախորդների սպասարկումը և ավելացնել վաճառքը: բ Ներկայումս ունեն ավելի քան 7500 հաճախորդ և ավելի քան 1600 աշխատակից Գլենդելում, Ատլանտայում և Երևանում: ServiceTitan-ը հայկական առաջին տեխնոլոգիական միաեղջյուրն է։

ՏՏ ոլորտը Հայաստանում աննախադեպ աճ է գրանցել վերջին 10 տարվա ընթացքում` գրանցելով 23% միջին տարեկան աճ: Վերջին 2 տարվա ընթացքում Հայաստանի ստարտափ ավելի քան 20 ընկերություն ստացել են միասին 700 մլն. դոլար ներդրում: ՀՀ ստարտափները ազատված են բիզնես հարկերից, իսկ աշխատողների համար եկամտային հարկը կազմում է 10%: 2021 թվականի տվյալներով Հայաստանում գործող ՏՏ ընկերությունների ընդհանուր շրջանառությունը հատել է 1մլրդ. դոլարի սահմանը: Ոլորտում 2021 թվականի տվյալներով աշխատում են 29.000 մասնագետ: