Հոկտեմբերի 20-ից Sky&More տուրիստական ​​ընկերության կողմից սկսել են իրականացվել Երևան-Կոլոմբո ուղիղ չարտերային թռիչքներ։ Հայ զբոսաշրջիկները այժմ հեշտությամբ կարող են Կոլոմբոյից մեկնել Մալդիվներ, Մալայզիա, Թաիլանդ, Ավստրալիա, Չինաստան, Սինգապուր, Բալի, Հնդկաստան և այլ երկրներ։ Թռիչքի տևողությունը կկազմի 7 ժամ 50 րոպե՝ կեսժամյա տեխնիկական վայրէջքով Ֆուջեյրայում։ Թռիչքը կիրականացվի ութ օրը մեկ անգամ։