Էստոնական EstateGuru ընկերությունը տեխնոլոգիական կենտրոն է բացել Հայաստանում: EstateGuru-ն անշարժ գույքով ապահովված peer-to-peer կարճաժամկետ վարկեր է տրամադրում եվրոպական շուկայում՝ անհրաժեշտ գումարները ներգրավելով անհատ փոքր ներդրողներից։ Գործում է 8 երկրներում՝ սպասարկելով ավելի քան 100 ազգության 95 000 ներդրողների: «Հայաստանի դիրքը տարածաշրջանում ամուր է, ինչպես նաև տաղանդներ ներգրավելու գործիքները: Մեր ապագա ճանապարհային քարտեզը հիմնված է անվտանգության և նորարարության վրա: Մեր տեխնոլոգիական ենթակառուցվածքի անվտանգությունը մշտապես վերանայվում և փորձարկվում է անվտանգության անկախ թիմի կողմից: Նրանք վերահսկում են մեր համակարգերը: Տարածաշրջանի լավագույն տաղանդները մտնում են մեր ՏՏ թիմ՝ աջակցելու մեր զարգացման ծրագրերին»,- ասաց Յուզբաշյանը։

ՏՏ ոլորտը Հայաստանում աննախադեպ աճ է գրանցել վերջին 10 տարվա ընթացքում` գրանցելով 23% միջին տարեկան աճ: Վերջին 2 տարվա ընթացքում Հայաստանի ստարտափ ավելի քան 20 ընկերություն ստացել են միասին 700 մլն. դոլար ներդրում: ՀՀ ստարտափները ազատված են բիզնես հարկերից, իսկ աշխատողների համար եկամտային հարկը կազմում է 10%: 2021 թվականի տվյալներով Հայաստանում գործող ՏՏ ընկերությունների ընդհանուր շրջանառությունը հատել է 1մլրդ. դոլարի սահմանը: Ոլորտում 2021 թվականի տվյալներով աշխատում են 29.000 մասնագետ: