Արագածի լանջին կկառուցվի 190 մլն դոլար արժողությամբ էկո-գյուղ և դահուկային համալիր: Հինգշաբթի կառավարության նիստում հաստատվեց «Արագած» ներդրումային ծրագիրը, որը ենթադրում է նոր էկո-գյուղատնտեսական համալիրի ստեղծում՝ 300 մինի տնտեսություններով և կից հյուրատներով Արագած լեռան լանջին՝ 4400 հա տարածքում։ 

Նաև ջրի հասանելիությունն ապահովելու համար կկառուցվի 3 մլն խմ տարողությամբ ջրամբար։ Նախատեսվում է կառուցել լեռնադահուկային համալիր՝ հինգ ճոպանուղով և լեռնադահուկային արահետներով՝ մոտ 30 կմ ընդհանուր երկարությամբ։ Ներդրումային ծրագրի իրականացման արդյունքում «Ռիդ ՍՊԸ» ընկերությունը կստեղծի 1112 նոր աշխատատեղ։