Բեսթ բայ Արամ ՓԲԸ-ն 11,1 մլն դոլար կներդնի Հայաստանում էլեկտրաշարժիչների, գեներատորների և տրանսֆորմատորների, մետաղական կոնստրուկցիաների և դրանց բաղկացուցիչ մասերի արտադրության մեջ։ Կառավարության այսօրվա որոշմամբ ընկերությունն ընդգրկված է Հրազդանի ազատ տնտեսական գոտու (ԱՏԳ) «ԷԿՕՍ» օպերատորների ռեեստրում։ Ծրագրի շրջանակներում 2023-2030 թթ. նախատեսվում է իրականացնել ավելի քան 4,3 մլրդ դրամի ներդրում, ստեղծել 50 նոր աշխատատեղ՝ 350 հազարից 600 հազար դրամ աշխատավարձով։ Նախատեսվում է տարեկան արտադրության մոտավոր ծավալների աճ՝ 75 մլն դրամից հասնելով 988,23 մլն դրամի։