2021թ․-ին ՀՆԱ–ն կազմել է 6,982.8 մլրդ ՀՀ դրամ (կամ 13.9 մլրդ Դոլար)։ ՀՆԱ–ի իրական աճը 2020 թ․-ի համեմատ կազմել է 5.7%, անվանական աճը՝ շուրջ 13%: 2019 թ․-ի համեմատ իրական աճը կազմել է՝ -2.1%, անվանական աճը՝ 6.7%: Մեկ շնչին ընկնող ՀՆԱ–ն կազմել է 4,680 Դոլար (կամ 2,357 հազար ՀՀ դրամ), 2020 թ․-ին 4,269 Դոլար, 2019 թ․-ին՝ 4,597 Դոլար։ Համախառն կուտակումը կազմել է 1,370.9 մլրդ դրամ, իրական աճը 2020 թ․-ի համեմատ՝ 9.1%:

Ըստ ՀՆԱ ձևավորող հիմնական ոլորտների 2021 թ․-ին՝ արդյունաբերություն ավելացված արժեքի աճը կազմել է՝ 4.2%, գյուղատնտեսության ավելացված արժեքի աճը կրճատվել է՝ - 1.4%-ով, շինարարության ավելացված արժեքի աճը կազմել է՝ 2.6%, առևտրի ավելացված արժեքի աճը կազմել է` 5.5%, ծառայությունների ավելացված արժեքի աճը կազմել է` 7.8%, զուտ հարկերի աճը կազմել է` 7.6%: