Zoomerang-ը հայտնի վիդեո խմբագիր է, որը թույլ է տալիս կյանքի կոչել սեփական տեսանյութը: Այն թույլ է տալիս օգտատերերին նկարահանել տեսանյութեր՝ ավելացնելով դրանց իրենց սիրելի երաժշտությունը և էֆեկտները, կյանքի կոչելով գաղափարներն իրենց ճաշակով: Հավելվածի օգնությամբ հնարավոր է մաս առ մաս նկարահանել տեսանյութ և ձայնագրելիս դրա վրա կիրառել կենդանի էֆեկտներ/ֆիլտրեր՝ այն ավելի գրավիչ դարձնելու համար։ Նաև օգտագործողը կարող է կյանքի կոչել իր գաղափարները հարուստ խմբագրիչի միջոցով՝ ընտրելով խմբագրման մի շարք գործիքներից, ինչպիսիք են տեքստը, կպչուն պիտակները, ծածկույթները, էֆեկտները և այլն: Տեսանյութերն ավելի աշխույժ և գունեղ դարձնելու համար օգտատերը կարող է ավելացնել գրավիչ ֆիլտրեր և էֆեկտներ ավելի քան 50 կատեգորիաներից:

Հավելվածն ունի ավելի քան 20 միլիոն ներբեռնումներ Appstore-ում և Google Play-ում։
Zoomerang-ը 250 000 ԱՄՆ դոլարի ներդրում է ստացել BigStory VC-ից: BigStory VC-ն երկու տարվա ընթացքում նախատեսում է $10 մլն ներդնել մոտավորապես 24 հայկական ստարտափներում։ BigStory VC-ն, համագործակցելով հայկական այլ վենչուրային հիմնադրամների հետ, հնարավորություն կտա ստարտափներին մեծ ֆինանսավորման փուլեր իրականացնել Հայաստանում։
Ընդհանուր առմամբ, ՏՏ ոլորտը Հայաստանում աննախադեպ աճ է գրանցել վերջին 10 տարվա ընթացքում` գրանցելով 23% միջին տարեկան աճ: Վերջին 2 տարվա ընթացքում Հայաստանի ստարտափ ավելի քան 20 ընկերություն ստացել են միասին 700 մլն դոլար ներդրում: ՀՀ ստարտափները ազատված են բիզնես հարկերից, իսկ աշխատողների համար եկամտային հարկը կազմում է 10%: 2021 թվականի տվյալներով Հայաստանում գործող ՏՏ ընկերությունների ընդհանուր շրջանառությունը հատել է 1 մլրդ դոլարի սահմանը: Ոլորտում 2021 թվականի տվյալներով աշխատում են 29 000 մասնագետ: