Հայկական Zero Systems ստարտափը հայտարարել է Ա Սերիա փուլում 12 միլիոն դոլարի ներգրավման մասին, որը կօգնի ընկերության դինամիկ զարգացմանը:Ներդրման փուլը գլխավորում է Streamlined Ventures-ը՝ 468 Capital-ի, AltaIR Capital-ի, PBJ Capital-ի, Gutbrain Ventures-ի, s16vc-ի, AiSprouts VC-ի, Paul Grewal-ի մասնակցությամբ:

Zero Systems-ը օգտատերին առաջարկում է արհեստական բանականության վրա հիմնված համակարգ, որը նվազեցնում է սովորական առաջադրանքների ադմինիստրատիվ աշխատանքը։ Այն ուղղված է ոչ համակարգված այնպիսի տեղեկատվության ավտոմատ կազմակերպմանը, ինչպիսիք են փաստաթղթերը, էլեկտրոնային նամակները, հաղորդագրությունները, ֆայլերը: Համակարգը գործարկվում է շուրջ 7 տարի և աշխատանքային համակարգերում  կարող է նույնականացնել, օրինակ էլեկտրոնային նամակագրությունը կամ հաղորդագրությունների հավելվածները։ Այնուհետև դրանք դասակարգել ըստ հաճախորդի և նախագծի, և հետո տարբեր տեսակի տեղեկատվությունը տեղափոխել հարակից համակարգեր, օրինակ՝ փաստաթղթերի կամ ժամանակի կառավարման համակարգ: Գաղափարն էր մեխանիկական աշխատանքի նվազեցումը, որոնք յուրաքանչյուրի օրվա մաս են կազմում:

ՏՏ ոլորտը Հայաստանում աննախադեպ աճ է գրանցել վերջին 10 տարվա ընթացքում` գրանցելով 23% միջին տարեկան աճ: Վերջին 2 տարվա ընթացքում Հայաստանի ստարտափ ավելի քան 20 ընկերություն ստացել են միասին 700 մլն. դոլար ներդրում: ՀՀ ստարտափները ազատված են բիզնես հարկերից, իսկ աշխատողների համար եկամտային հարկը կազմում է 10%: 2021 թվականի տվյալներով Հայաստանում գործող ՏՏ ընկերությունների ընդհանուր շրջանառությունը հատել է 1մլրդ. դոլարի սահմանը: Ոլորտում 2021 թվականի տվյալներով աշխատում են 29.000 մասնագետ: