Հայկական ինովացիոն դպրոցը ԹՈՒՄՈ-ն բացեց իր առաջին մասնաճյուղը Պորտուգալիայում:  Կոիմբրա քաղաքի ԹՈՒՄՈ ստեղծարար տեխնոլոգիաների նոր կենտրոնը դարձել է դպրոցի 11-րդ մասնաճյուղը Հայաստանից դուրս։ TUMO Coimbra-ն կհյուրընկալի 12-ից 18 տարեկան 1500 ուսանողի, ովքեր հմտություններ ձեռք կբերեն ութ ոլորտներում՝ տեխնոլոգիայի և ստեղծագործության խաչմերուկում՝ լուսանկարչություն, անիմացիա, երաժշտություն, խաղերի մշակում, ծրագրավորում, գրաֆիկական դիզայն, կինո և ռոբոտաշինություն: Ոգեշնչող փաստ է, որ Կոիմբրայում 12-ից 18 տարեկան դեռահասների մոտ 25%-ը գրանցվել է Հայկական ինովացիոն դպրոցի մասնաճյուղ ընդունվելու համար, սակայն տեղերը, ցավոք, սահմանափակ են։ Իսկ դրա բացմանը ներկա է եղել ավելի քան 400 ընտանիք։