Wirestock-ը Սիլիկոնյան հովտից 2,3 միլիոն դոլարի ներդրում է բերել Հայաստան: Հայկական ընկերությունը հնարավորություն է տալիս օնլայն տիրույթում վաճառել մեդիակոնտենտը: Այսպիսով, ընկերությունը նախ ստուգում է կոնտենտի որակն, ապա հնարավորություն տալիս վաճառել այն: Այնպես որ, կարելի է համատեղել հաճելին ու օգտակարը՝ ֆիքսել գեղեցիկն ու վաճառել այն: «Առաջին խմբի գործիքակազմը զբաղվում է բովանդակությությունը հնարավորինս շատ կոմերցիոն հարթակներում հասանելի դարձնելով, ապահովելով դրա համար անհրաժեշտ ամբողջ կենսացիկլը՝ սկսած ստեղծագործողից իր բովանդակությունը Wirestock ներմուծելու հնարավորինս լայն ուղիներից (web upload, import from dropbox or GDrive, FTP etc), մինչև աշխարհի գրեթե բոլոր խոշորագույն stock agency website-երում դրա տեղադրումը: Այս պրոցեսում ներառված են նաև կոնտենտի տեխնիկական գնահատման և այն մետա-տեղեկատվությամբ` վերնագրով, կատեգորիայով, բանալի բառերով համալրելու փուլերը, որտեղ ներդրված են ML լուծումներ: Գործիքների մյուս մասը նախատեսված է ստեղծագործողի ներկայանալիությունն առավել լավը դարձնելու համար: Ներդրված է բավականին ճկուն portfolio manager, որով օգտատերը կարողանում է իր էությանը հնարավորինս համապատասխանող պորտֆոլիո պատրաստել: Այստեղ նույնպես առկա են մոնետիզացման գործիքներ` հենց տեղում վաճառքի հնարավորությամբ», – պատմում է Wirestock-ի համահիմնադիր Վլադիմիր Խոյեցյանը:

Ընկերության թիմը որոշել է ստացած 2,3 միլիոն դոլարն ուղղել վերոնշյալ գործիքակազմի ընդլայնմանը, ML-ի էլ ավելի ուժեղացմանը, օգտատերերի համայնքի ընդլայնմանը և այլն: «Բիզնեսի լեզվով ասած` այս տարվա նպատակը մեր բիզնեսը տասնապատիկ զարգացնելն է», – ամփոփում է Վլադիմիր Խոյեցյանը:
ՏՏ ոլորտը Հայաստանում աննախադեպ աճ է գրանցել վերջին 10 տարվա ընթացքում` գրանցելով 23% միջին տարեկան աճ: Վերջին 2 տարվա ընթացքում Հայաստանի ստարտափ ավելի քան 20 ընկերություն ստացել են միասին 700 մլն. դոլար ներդրում: ՀՀ ստարտափները ազատված են բիզնես հարկերից, իսկ աշխատողների համար եկամտային հարկը կազմում է 10%: 2021 թվականի տվյալներով Հայաստանում գործող ՏՏ ընկերությունների ընդհանուր շրջանառությունը հատել է 1մլրդ. դոլարի սահմանը: Ոլորտում 2021 թվականի տվյալներով աշխատում են 29.000 մասնագետ: