Հարավային Կովկասի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանում բոլոր վենչուրային ներդրումների գրեթե 90%-ը, որը 2023 թվականի առաջին կիսամյակում կազմել է 139 մլն դոլար, կատարվել է Հայաստանում, ասվում է Innotechnics վերլուծական ընկերության Venture Eurasia զեկույցում։

2023 թվականին Հայաստանը ներգրավել է $122 մլն վենչուրային կապիտալ ներդրումներ, իսկ գործարքների թիվը կազմել է 20։ Նույն ժամանակահատվածում Հայաստանի հետ կնքվել են տարածաշրջանի 5 խոշորագույն ներդրումային գործարքներից 4-ը (Gecko Robotics՝ $73 մլն, Fastex՝ $23,2 միլիոն, Britive՝ 20,5 միլիոն դոլար, Prelaunch՝ 1,5 միլիոն դոլար): Վենչուրային կապիտալը ստարտափների և երիտասարդ ընկերությունների ֆինանսավորման ձև է, սովորաբար աճի բարձր ներուժով: Վենչուրային կապիտալի ներդրողները կապիտալ են տրամադրում ընկերությունում մասնաբաժնի դիմաց և ակտիվորեն մասնակցում են բիզնեսի կառավարմանն ու զարգացմանը: