World Population Review անկախ միջազգային կազմակերպության տվյալներով Հայաստանը հանցավորության ինդեքսով հանցավորության ամենացածր մակարդակ ունեցող երկրների առաջին տասնյակում է` առաջ անցնելով տարածաշրջանի և ԱՊՀ երկրներից։
Հանցագործության ինդեքսը տվյալ քաղաքում կամ երկրում հանցավորության ընդհանուր մակարդակի գնահատումն է: Կազմակերպությունը 20-ից ցածր հանցագործության մակարդակը համարում է ցածր, 20-40-ից հանցագործության մակարդակ չափավոր, 40-60-ը՝ միջին, 60-ից 80-ը՝ բարձր, և իսկ 80-ից բարձր հանցագործությունների մակարդակը՝ շատ բարձր:
Աշխարհում հանցավորության մակարդակով ամենացածր մակարդակ ունեցող երկրների 10-յակը հետևյալն է՝
1. Կատար - 13,78
2. ԱՄԷ - 15,14
3. Թայվան - 15,87
4. Մեն կղզի - 18,63
5. Օման - 19,99
6. Շվեյցարիա - 21,68
7. Հոնկոնգ - 21,92
8. Ճապոնիա – 22,12
9. Հայաստան – 22,13
10. Սլովենիա - 22,65
Տարածաշրջանի մյուս երկրները բաշխվել են հետևյալ կերպ՝
9. Հայաստան - 22,13
14. Վրաստան - 24,3
35. Ադրբեջան – 32,25
49. Ռուսաստան - 39,62
50. Թուրքիա - 39,69
90. Իրան - 49,11