Հայաստանն ընդունել է անհրաժեշտ հիմնական պահանջների, ընթացակարգերի և պայմանների փաթեթը և սկսել է իրականացնել «Ենթակառուցվածքը ներդրումների համար» աջակցության ծրագիրը։ Ծրագրի նպատակն է ներդրողներին ապահովել իրենց ծրագրերի իրականացման համար անհրաժեշտ ենթակառուցվածքներով՝ ճանապարհներ, գազ, էլեկտրաէներգիա ,ջուր, և այլն, առանց ներդրողների համար լրացուցիչ ծախսերի:

Նպատակն է ներդրողներին ապահովել ծրագրերի իրականացման համար անհրաժեշտ ենթակառուցվածքներով, որոնց թվում են ճանապարհների կառուցումը, գազի, էլեկտրաէներգիայի կամ ջրամատակարարման ապահովումը, ջրահեռացման համակարգերի կառուցումը և այլ ենթակառուցվածքների տրամադրումը, առանց նեդրողների կողմից հավելյալ ծախսերի։ Մինչև 500 000 000 դրամի ներդրում կատարողներին կառավարությունը կտրամադրի ներդրված գումարի 20%-ի արժողությամբ ենթակառուցվածք։ Եթե ներդրումը լինի 500 000 000 դրամից բարձր, կառավարությունը անհրաժեշտ ենթակառուցվածքները կտրամադրի ներդրված գումարի 10%-ի չափով։
Հայաստանի տնտեսությունը 2022 թվականի երկրորդ եռամսյակում 2021 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 13 տոկոսով և կազմել 4,7մլրդ դոլլար։ NVIDIA, Adobe, Synopsis, TeamViewer և շատ այլ տեխնոլոգիական ընկերություններ ընտրել են Հայաստանը որպես իրենց գրասենյակների, մասնաճյուղերի և վերլուծական կենտրոնների հաջորդ նպատակակետ, քանի որ Հայաստանյան ՏՏ ոլորտը արագ տեմպերով զարգանում է, որի ցուցանիշը 2 հայկական միաեղջյուրների գոյությունն է (ServiceTitan և PicsArt): Mitsubishi-ն մտադիր է գործունեություն սկսել Հայաստանում։ Այստեղ արտադրվում են այնպիսի աշխարհահռչակ բրենդներ, ինչպիսիք են Zara-ն, Moncler-ը, Jennifer-ը և այլն, քանի որ երկիրն ապահովում է բարձր որակի արտադրանք: Զբոսաշրջության ոլորտը նույնպես վերելք է ապրում, և շատ հայտնի ընկերություններ, ինչպիսիք են Mercure հյուրանոցային ցանցերը կամ ֆրանսիական հացաբուլկեղեն սրճարան Paul-ը և հանրահայտ Hard Rock Cafe-ն վերջերս իրենց մասնաճյուղերը բացեցին Երևանում: