Սկսվել է Հյուսիս-Հարավ տրանսպորտային միջանցքի Աշտարակ-Թալին ճանապարհի 34 կմ անավարտ հատվածի շինարարությունը: Իսպանացի կապալառուն աշխատանքը կսկսի 2 ամսվա ընթացքում և կավարտի 1,5 տարուց: Այսօր ընկերության հետ կնքվել է 76 մլն դոլարի պայմանագիր, որը ֆինանսավորվում է Ասիական զարգացման բանկի և Հայաստանի կառավարության կողմից։