Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը հինգշաբթի կառավարության նիստում տեղեկացրեց, որ «Ռիդ» ՍՊԸ-ն մտադիր է ներդրումներ կատարել Մանկական երկաթուղու և ճոպանուղու վերականգման գործում։ «Մանկական երկաթուղի» ծրագրի ընդհանուր ներդրումային արժեքը, ըստ նրա, կազմում է մոտ 150 մլն դոլար, սակայն վերջնական որոշում դեռ կայացված չէ։ Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը նշեց, որ նախագիծը ավարտական ​​փուլում է և շուտով կներկայացվի կառավարություն։