Գտնելներդրումներբիզնեսիհամար

Ունենալով պոտենցիալ ներդրողների մեծ ցանց՝ Ինվեսթ ին ԷյԷմ ՓԲԸ-ն կարող է օգնել Ձեզ ներդրումներ ներգրավել բիզնեսի համար՝ ներկայացնելով Ձեր առաջարկը մեր ներդրումային նախագծերի կատալոգում: Ձեզ անհրաժեշտ է միայն գրանցել համապատասխան ներդրումային առաջարկը Invest in AM հարթակում և ստանալ հաստատում մեր թիմի կողմից:

1. ԳՐԱՆՑՈՒՄ

Գրանցի’ր ներդրումային նախագիծը` նկարագրելով առաջարկի բոլոր մանրամասները

2. ՀԱՍՏԱՏՈՒՄ

5 օրվա ընթացքում ստացիր հաստատում մեր թիմի կողմից և իրականացրու գրանցման վճարը

3. ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐ

Ստացիր ներդրումային առաջարկներ ներդրողների կոմից և ընտրիր քեզ համար ամենից հարմարը

4. ԱՃ

Ստանալով ներդրումներ նախագծի համար` սկսիր ընդլայնել քո բիզնեսը

Գրանցմանվճարներ

Ներդրումային առաջարկի գրանցման վճարը կախված է բիզնեսի համար պահանջվող ներդրումների չափից

Ընտրել պահանջվող ներդրումների միջակայք

< $100,000
< 48 000 000֏
$100,000 - $700,000
48 000 000֏ - 336 000 000֏
$700,000 - $3,000,000
336 000 000֏ - 1 440 000 000֏
> $3,000,000
> 1 440 000 000֏

ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԱՌԱՋԱՐԿԻ ԳՐԱՆՑՄԱՆ ՎՃԱՐ

25000ՀՀդրամ

35000ՀՀդրամ

75000ՀՀդրամ

115000ՀՀդրամ

Ներդրումային առաջարկի գրանցումն 25.000 դրամ է: Ձեր առաջարկը կտեղադրվի Invest in AM առցանց կատալոգում 1 տարի ժամանակով և կուղարկվի ավելի քան 1000 պոտենցիալ ներդրողների:

Ներդրումային առաջարկի գրանցման վճարը կկազմի 35.000 դրամ: Ձեր առաջարկը կտեղադրվի Invest in AМ առցանց կատալոգում 1 տարով և կուղարկվի ավելի քան 1000 պոտենցիալ ներդրողների:

Ներդրումային առաջարկի գրանցման վճարը կկազմի 75.000 դրամ: Ձեր առաջարկը կտեղադրվի Invest in AM առցանց կատալոգում 1 տարով և կուղարկվի ավելի քան 1000 պոտենցիալ ներդրողների:

Ներդրումային առաջարկի գրանցման վճարը կկազմի 115.000 դրամ: Ձեր առաջարկը կտեղադրվի Invest in AM առցանց կատալոգում 1 տարով և կուղարկվի ավելի քան 1000 պոտենցիալ ներդրողների:

Ձերբիզնեսըարժանիէնորբարձունքների

Ներգրավեք ներդրումներ Ձեր բիզնեսի համար Invest in AM-ի օգնությամբ

menPhoto
womenPhoto
shape
shape
shape
shape
shape
shape
shape
shape

Ներդրումայինառաջարկներըմերկատալոգում:Միացի'ր

catPhoto

Գյուղատնտեսություն

5-րդ սերնդի լոլիկի ջերմոց

Արարատ

ՆուՖարմ Տեք ընկերության շուկայի վերլուծության հիման վրա պարզվել է, որ Հայաստանում և հարևան երկրներում լոլիկի պահանջարկի աճ կա։ Գնահատվել է Հայաստանում արտադրված լոլիկի արտահանման ներուժը, ինչը կազմել է 45 մլն. դոլար։ Մինչդեռ այս պահի դրությամբ ընդամենը $14 մլն. արժողության լոլիկ է արտահանվում Հայաստանից, հիմնականում Ռուսաստան։ Ընկերությունը նախատեսում է Հայաստանի Արարատի մարզի Նորաբաց գյուղում գտնվող իր 3000 քմ. հողատարածքում լոլիկի աճեցման 5-րդ սերնդի ջերմոց տեղադրել։ Ջերմոցը կներառի խելացի գյուղատնտեսական տեխնոլոգիաներ և կինտեգրի արհեստական բանականությամբ աշխատող կանխատեսման մոդելներ: Խելացի գյուղատնտեսության տեխնոլոգիան լիարժեք վերահսկողություն կապահովի գործընթացների վրա, կհետևի մշակաբույսերի արտադրության ընթացքին, և կբարելավի արտադրողականությունը՝ օգտագործելով արհեստական բանականության ալգորիթմները: Մինչդեռ գյուղատնտեսության ոլորտին պետական աջակցության ծրագրով ջերմոցների կառուցման ծախսերի 50%-ի փոխհատուցումն առաջարկում է պետությունը։

Պահանջվող ներդրումներ

$337,000

131 093 000֏

Շահութաբերություն

25%

ՆուՖարմ Տեք ՍՊԸ

catPhoto

Վերականգնվող էներգիա

5.8 ՄՎտ հզորությամբ Խարբերդի արևային կայան

Երևան

Ընկերությունն ունի 4 հա հողատարածք Խարբերդում և նախատեսում է այն փոխանցել ներդրողին կամ ներդրումային հիմնադրամին՝ 5,8 ՄՎտ արևային կայան հիմնելու համար: Հողամասը գտնվում է Հայաստանի արևային բարձր ինտենսիվության գոտում էլեկտրացանցերից մոտ հեռավորության վրա։ Առաջարկվող նախագիծը բաղկացած է 2 միավորից՝ 2,3 ՄՎտ անվանական ելքային հզորությամբ, գումարած մեկ միավոր՝ 1,2 ՄՎտ անվանական ելքային հզորությամբ, որոնցից յուրաքանչյուրը կազմված է ֆոտոգալվանային մոդուլների մի քանի զուգահեռ և սերիական միավորումներից, որոնք իրենց հերթին տեղադրվում են հորիզոնական ՖՎ մոդուլով ֆիքսված կառույցների վրա։ Օգտագործելով այս նախագծումը և շրջակա խոչընդոտների բնութագրերը, կայանի աշխատանքը և արտադրությունը գնահատվել է 23% հզորության գործակցով: Ֆիքսված կառույցները կձևավորվեն 3 շարք 19 ՖՎ վահանակներից (յուրաքանչյուր կառույցի համար 57 ՖՎ վահանակ) և այն կունենա հարավային ուղղվածություն. - Ընդհանուր բլոկ – 2,3 ՄՎտ. կմիացվեն 3 շարքի 152 ՖՎ ֆիքսված կառույցներ՝ 2,3 ՄՎտ բլոկի դիմաց 19 ՖՎ վահանակներով (8664 ՖՎ վահանակներ): Յուրաքանչյուր 2,3 ՄՎտ հզորությամբ բլոկ ունի երկու 1164 կՎտ հզորությամբ ինվերտորներ: Արևային ինվերտորները օգտագործվում են ՖՎ մոդուլների կողմից առաջացած ուղղակի հոսանքը ցածր լարման փոփոխական հոսանքի վերածելու համար: Կրկնակի երկրորդային ուժային տրանսֆորմատորը (յուրաքանչյուր ինվերտորի համար մեկ երկրորդական ոլորուն) այն կբարձրացնի միջին լարման՝ ցանցին միանալու համար լարման և հաճախականության օպտիմալ պայմաններում: - Ընդհանուր բլոկ – 1.2 ՄՎտ. կմիացվեն 3 շարքի 76 ՖՎ ֆիքսված կառուցվածքներ 19 ՖՎ վահանակներով 1.2 ՄՎտ բլոկի համար (4332 ՖՎ վահանակ): 1,2 ՄՎտ հզորությամբ բլոկն ունի մեկ 1164 կՎտ հզորությամբ ինվերտոր: Արևային ինվերտորները օգտագործվում են ՖՎ մոդուլների կողմից առաջացած ուղղակի հոսանքը ցածր լարման փոփոխական հոսանքի վերածելու համար: Մեկ երկրորդային ուժային տրանսֆորմատորը այն կբարձրացնի միջին լարման ցանցին միանալու համար լարման և հաճախականության օպտիմալ պայմաններում: Յուրաքանչյուր ՄՏԿ հագեցած կլինի օժանդակ ուժային տրանսֆորմատորով, որը էներգիա կմատակարարի ՖՎ կայանի պատշաճ շահագործման համար անհրաժեշտ օժանդակ ծառայություններին (ինվերտորային էլեկտրամատակարարում, լուսավորություն, մոնիտորինգ, էներգիայի մատակարարներ և այլն): Հայաստանն ունի արևային էներգիայի մեծ ներուժ (1մ2 հորիզոնական մակերևույթի վրա արևային էներգիայի հոսքի միջին տարեկան արժեքը կազմում է 1720 կվտժ/մ2, իսկ հանրապետության տարածքի մեկ քառորդն օժտված է տարեկան 1850 կՎտԺ/մ2 ինտենսիվությամբ արևային էներգիայի պաշարներով): ՀՀ Կառավարությունը երաշխավորում է գնել վերականգնվող աղբյուրներից գեներացված էլեկտրաէներգիա ամբողջական պաշարը առաջիկա 20 տարիների ընթացքում: Հայաստանում այսօր իրականացվում են զուգահեռ մի քանի մեծ արևային կայանների կառուցում` ընդհանուր միասնական 400 ՄգՎ հզորությամբ:

Պահանջվող ներդրումներ

$5,244,000

2 039 916 000֏

Շահութաբերություն

30%

ՔրիստՅան ՍՊԸ

catPhoto

Արդյունաբերություն

Լալունց տեքստիլ արտադրության ընդլայնում

Երևան

Լալունց ընկերության վաճառքները վերջին 3 տարիների ընթացքում երկրաչափական աճ են գրանցել ինչպես ծավալային, այնպես էլ դրամական առումով: 2019 թվականի համեմատ, երբ վաճառվել էր ընդամենը 3000 միավոր հագուստ, 2021 թվականին ընկերությանը հաջողվել է վաճառել իր արտադրանքի 21000 միավոր, որոնցից 60%-ը բաժին է ընկնում Lalunz Babies հագուստին, իսկ 40%-ը՝ կորպորատիվ պատվերներին։ Որպես այդպիսին, վաճառքի ծավալն աճել է 7 անգամ, մինչդեռ աշխատողների թիվը 2019-ի 10-ից հասել է 28-ի 2021-ին: Թե՛ Հայաստանից, թե՛ Ռուսաստանից ստացված մեծ ծավալով պատվերներով պայմանավորված կարիք է առաջացել գործարանի ներկայիս հզորությունն ընդլայնելու համար։ Ընդլայնման շրջանակներում նախատեսվում է ձեռք բերել նոր արտադրական տարածք, մեծացնել հումքի ներմուծման տեսականին, ունենալ նոր խոշոր պահեստ, իսկ ընթացիկ խանութների ցանցը համալրել ևս 2-ով և ներդնել արտահանմանն ուղղված արտադրական համակարգ։

Պահանջվող ներդրումներ

$340,000

132 260 000֏

Շահութաբերություն

6%

Լալունց ՍՊԸ