ՄայՔիդզ

Նախագծեր

Ընկերության Նկարագիր

Մայ Քիդզ ՍՊԸ-ն ստեղծվել է 2020 թվականին և ներկայացնում է հարթակ, որը տեղեկատվություն է տրամադրում մանկական հաստատությունների և միջոցառումների վերաբերյալ: Mykidz-ը իր տեսակի մեջ եզակի ուղեցույց է, որը պատասխանում է բոլոր այն պահանջներին, որոնք ծնողները կարող են ունենալ իրենց երեխաների համար՝ մշակութային ներգրավվածություն, սպորտային միջոցառումներ, հիվանդանոցներ, ճամբարներ, ժամանց, կրթություն և այլն: Mykidz թիմը բաղկացած է դիզայներներից, ծրագրավորողներից և մանկավարժներից: . Եվ աշխատում է ծնողների տարբեր ֆոկուս խմբերի հետ՝ քարտեզագրելու այն բոլոր կարիքները, որոնք նրանք կարող են ունենալ երեխաներին մեծացնելու ճանապարհին:

Ընկերությաննախագծեր

catPhoto

Բարձր տեխնոլոգիաներ

My Kidz Բջջային հավելված

Երևան

MyKidz-ը երեխաների և նրանց ծնողների համար հարթակ է (կայք, բջջային հավելված, առցանց խանութ), որը տրամադրում է համապարփակ և դասակարգված տեղեկատվություն երեխաների խնամքի հաստատությունների, ապրանքների և ծառայությունների մասին: MyKidz բջջային հավելվածը թույլ է տալիս ստանալ երեխաներին վերաբերող բազմաթիվ հարցերի պատասխաններ, քարտեզի վրա արագ և հեշտությամբ գտնել անհրաժեշտ հաստատությունը կամ ծառայությունը, ստանալ ամբողջական տեղեկատվություն վերջինիս մասին, տեղեկացված լինել գալիք մանկական միջոցառումների մասին, գնել տոմսեր, կատարել շահավետ առցանց գնումներ, կապ հաստատել տարբեր մասնագետների հետ, ինչպես նաև առաջարկում է բազմաթիվ այլ հնարավորություններ: Հավելվածի տեղեկատվությունը խմբավորված է ըստ կատեգորիաների՝ կրթություն, առողջապահություն, ժամանցի վայրեր, զարգացման կենտրոններ, զբոսայգիներ և այլն: Բացի այդ, MyKidz հավելվածը հարթակ է տրամադրում բոլոր բիզնեսների և անհատ ձեռներեցների համար, որոնց ապրանքների և ծառայությունների թիրախային շուկան երեխաներն ու ծնողներն են: Վերջինս ՓՄՁ-ներին դարձնում է ավելի ճանաչելի և հասանելի։ Հավելվածը մի կողմից ունի «օգտատերեր», մյուս կողմից՝ «հաճախորդներ»: Օգտատերերը հիմնականում ծնողներ են, որոնց համար հավելվածն անվճար է լինելու։ Հաճախորդները` բիզնեսներն ու անհատ ձեռներեցներն են, ովքեր հարթակի օգնությամբ կներկայանան իրենց թիրախային շուկայում։ Եկամտի աղբյուրը ՓՄՁ-ներն են, որոնք թիրախավորում են իրենց ծառայությունները, արտադրանքը երեխաներին և նրանց ծնողներին՝ որպես օգտատերերի: Այս ՓՄՁ-ների համար կլինեն ֆիքսված վճարման պլաններ: Այս պահի դրությամբ բջջային հավելվածների մշակման նախնական տարբերակը կոնցեպտուալ հատվածը վերջնականացվել է, և ընկերությանը լրացուցիչ ներդրումներ են անհրաժեշտ աշխատանքները ավարտին հասցնելու և շուկա դուրս գալու համար։

Պահանջվող ներդրումներ

$70,000

27 230 000֏

Շահութաբերություն

9%

ՄայՔիդզ ՍՊԸ

ՆերդրումներՁերբիզնեսիհամար

Ներկայացնում եք գործող ընկերություն, որը ներդրումների կարի՞ք ունի հետագա ընդլայնման համար: Հիմնել եք նորաստեղծ կազմակերպություն, գործընկերների կարի՞ք ունեք և ակտիվ գործունեություն ծավալելու համար ներդրումնե՞ր եք փնտրում: Հող եք գնել, մշակել բիզնես պլան և դրա իրականացման համար միջոցնե՞ր եք փնտրում: Գրանցվեք ներդրումային առաջարկների մեր կատալոգում և գտեք Ձեր նախագծի համար ներդրող:
Ներդրումներ Ձեր բիզնեսի համար