ՄարգարիտՀարությունյան

Նախագծեր

Ընկերության Նկարագիր

Սրճարանի անունը՝ ԼուՄա Քոֆիշոփ (LuMa CoffeeShop)։ Մեր նպատակն է Երևան քաղաքում բացել սրճարան, որտեղ նաև կաշխատեն ֆիզիկական հաշմանդամություն ունեցող մարդիկ։ Պլանավորում ենք սրճարանում պարբերաբար կազմակերպել սեմինարներ, մշակութային, կրթական և ժամանցային միջոցառումներ։ Վստահ ենք, որ սրճարանը շատերի համար կդառնա ինքնաարտահայտման, ստեղծագործ մտքի զարգացման վայր։ Սրճարանը տարբերվելու է իր յուրօրինակ դիզայնով, որը ներկայացնելու է հայկական մշակույթը նորարարական մոտեցումներով։ Մեր թիմակիցները անկախ իրենց առողջական խնդիրներից, ունեն մի շարք տաղանդներ, հմտություններ, որոնք գեներացնելով, փոքր քայլերով կհասնենք մեծ փոփոխությունների, որոնք դրական ազդեցություն կունենան, կկոտրեն կարծրատիպեր, կդառնան ակնկալվող փոփոխությունների համար շարժիչ ուժ։

Ընկերությաննախագծեր

catPhoto

Զվարճանքի կենտրոններ

LuMa CoffeeShop

Երևան

Թիմի մասին Մեր թիմը կազմավորվել է 2022 թվականին։ Թիմի անդամներից շատերը ունեն ֆիզիկական հաշմանդամություն, սակայն այդ խնդիրները չեն սահմանափակում նրանց նպատակները և ցանկությունները։ Մենք ունենք ընդհանուր գաղափար՝ ստեղծել սրճարան, որը տարբերվելու է իր ֆորմատով, գործառույթներով։ Գաղափարի հիմնադիրները ունեն մասնագիտական կրթություն, փորձ սպասարկման ոլորտում, իսկ մյուս թիմակիցները ունեն մի շարք տաղանդներ և հմտություններ։ Ներդրումային Նախագծի Նկարագիր Հաշվի առնելով այն հանգամանքը, որ պատերազմից հետո ֆիզիկական հաշմանդամություն ունեցող մարդկանց, տեղահանվածների թիվը կտրուկ աճել է, մենք ցանկություն ունենք բացել սրճարան, որտեղ թիմակիցները և հաճախորդները անկախ իրենց կարողություններից կկարողանան ինքնաարտահայտվել, ազատ ստեղծագործել, շփվել տարատեսակ մարդկանց հետ, ինչը կնպաստի նրանց զարգացմանը, առաջխաղացմանը և նոր ծանոթությունների ձեռքբերմանը։ Սրճարանը ունենալու է 2 կոմպոնենտ՝ հիմնական սրճարան իր աշխատանքային վայրով և արհեստանոց։ Սրճարանում պարբերաբար իրականացվելու են սեմինարներ, քննարկումներ, դասախոսություններ, ներկայացումներ, համերգներ, որոնք ուղղված են լինելու հայկական մշակույթի զարգացմանը, կարծրատիպեր կոտրելուն։ Մեր գլխավոր նպատակը անհիմն և զարգացմանը խանգարող կարծրատիպեր կոտրելն է, իսկ դրանք բավականին շատ են։ Արհեստանոցում ստեղծելու ենք <<Խոսող կտավներ>>, որոնք նույնպես ունենալու են հստակ թեմատիկա, ներկայացնելու են հայկական մշակույթը նորովի մոտեցումներով։ Մեր թիմակիցների մի շարք տաղանդները և հմտությունները օգտագործելով՝ խրախուսելու ենք սահմանափակ կարողություններ ունեցող մարդկանց ստեղծագործել և շարունակել իրենց գործունեությունը։ Որպես հետագա նպատակ՝ մշակել ենք առանձին բիզնես նախագծեր նմանատիպ սրճարանի համար, որը պետք է բացվի արդեն սահմանամերձ դարձած Գորիս քաղաքում։ Մենք վստահ ենք, որ կկարողանանք ստեղծել մշակութային, երիտասարդական միջավայր, որտեղ ժամանցը և կրթությունը կարող են համատեղվել, որտեղ մարդիկ կարող են ազատ արտահայտվել, ստեղծագործել, նոր լուծումներ փնտրել, գաղափարներ իրականացնել և ի վերջո այդ ամենը իրականացնել հանուն երկրի զարգացմանը, առաջխաղացմանը։ Այս պահին մեզ հարկավոր է ֆինանսական աջակցություն գաղափարը իրականություն դարձնելու համար։ Շնորհակալություն ուշադրության համար, հուսով ենք, որ դուք կդառնաք մեր սրճարանի լավագույն հաճախորդներից։ Սիրով՝ ԼուՄա թիմ։

Պահանջվող ներդրումներ

$80,000

31 120 000֏

Շահութաբերություն

30%

Մարգարիտ Հարությունյան ՍՊԸ

ՆերդրումներՁերբիզնեսիհամար

Ներկայացնում եք գործող ընկերություն, որը ներդրումների կարի՞ք ունի հետագա ընդլայնման համար: Հիմնել եք նորաստեղծ կազմակերպություն, գործընկերների կարի՞ք ունեք և ակտիվ գործունեություն ծավալելու համար ներդրումնե՞ր եք փնտրում: Հող եք գնել, մշակել բիզնես պլան և դրա իրականացման համար միջոցնե՞ր եք փնտրում: Գրանցվեք ներդրումային առաջարկների մեր կատալոգում և գտեք Ձեր նախագծի համար ներդրող:
Ներդրումներ Ձեր բիզնեսի համար