Արդվի

Նախագծեր

Ընկերության Նկարագիր

«Արդվի» ՍՊԸ-ն ֆրանս-հայկական համատեղ ձեռնարկություն է, որը բացվել է Ֆրանսիայից Հայաստան հայրենադարձված հայերի կողմից։ Ընկերության սեփականատերերը զբաղվել Փարիզում ռեստորանների, հյուրանոցների կառավարմամբ և ունեն ավելի քան 15 տարվա փորձ՝ ստեղծելու յուրահատուկ վայրեր, որոնք շատ արագ դառնում են տեղացիների սիրելի ուղղությունները :

Ընկերությաննախագծեր

catPhoto

Շինարարություն

Արդվի Ֆրիլանսերների Հաբ

Լոռի

Արդվի Ֆրիլանսերների Հաբը կգտնվի Հայաստանի Լոռու մարզի Արդվի գյուղում: Տեղակայվելով շունչ կտրող լանդշաֆտների սրտում՝ Հաբը կկառուցվի 20,000 քմ սեփականության իրավունքով հողատարածքի վրա, հետագա զարգացման և ընդլայնման համար հասանելի մոտ 50,000 քմ տարածքով: Այն կներառի 20 մեկուսացված «բունկերանման» բնակարաններ, որոնք հագեցած են բոլոր անհրաժեշտ հարմարություններով «տուն՝ տնից հեռու» գաղափարի ներքո: Բնակարանների չափերը տատանվում են 35-40 քմ՝ ունենալով յուրօրինակ ինտերիերի դիզայն և տեղակայում: Հաբի հիմնական շենքը ներառում է մի քանի ֆունկցիոնալ միավորներ: Առաջին հարկը նախատեսված է ռեստորանի համար՝ իր խոհանոցով և պահեստային հարմարություններով, գինու բարով, արհեստագործական խանութով և այլ փոքր կառույցներով: Երկրորդ հարկում կտեղակայվի սպա տարածքը։ Արդվի Ֆիրալնսերների Հաբը կունենա նաև առանձին բաց ճամբարային հրապարակ, որն այցելուներին կառաջարկի անվտանգ ճամբարային հնարավորություն, ինչպես նաև վարձով կտրամադրվեն վրաններ և ճամբարային այլ հարմարություններ: Բացի այդ, Հաբը կապահովի բաց տարածությունում քննարկման հարթակ կորպորատիվ հանդիպումների համար, միջոցառումների տարածք հիմնական կառույցում և փոքրիկ բուտիկ՝ տեղական հուշանվերներով և արվեստի գործերով: Հանգստավայրի հիմնական շինությունը պատշաճ ձևով նախագծված կլինի տարբեր միջոցառումներ և համերգներ անցկացնելու համար: Այս բոլոր տարրերի միաձուլումը Հաբը դարձնում է կատարյալ վայր ֆրիլանսերների համար, ովքեր փնտրում են էկո սնունդ մատչելի գներով՝ զուգորդված արագ ինտերնետով և գեղատեսիլ լանդշաֆտներով: Հայաստանը վերջին տասնամյակում դարձել է գերժամանակակից զբոսաշրջային ուղղություն՝ հաշվի առնելմի կողմից իր հարուստ պատմական ժառանգությունը, մյուս կողմից՝ մատչելիությունը: Երկիր այցելող զբոսաշրջիկների թիվը անընդհատ աճում է միջինը 15%-ով։ 2008-2019 թվականների ընթացքում Հայաստան տարեկան այցելած զբոսաշրջիկների թիվն աճել է 3 անգամ՝ 575.000-ից հասնելով 1.932.000-ի։ Հայաստանում զբոսաշրջիկների աշխարհագրական կազմն ընդգրկում է ԵՄ երկրները` 25,8%, Ռուսաստանը` 21,7%, Իրանը` 17% և ԱՄՆ` 13,6%: Ավելին, նորաբաց էժան ուղղությունները դեպի եվրոպական երկրներ, որոնց գները սկսում են 40 եվրոյից, Հայաստանը դարձել են կոմպլեքս փաթեթ շատ ճանապարհորդների համար:

Պահանջվող ներդրումներ

$1,035,000

402 615 000֏

Շահութաբերություն

24%

Արդվի ՍՊԸ

ՆերդրումներՁերբիզնեսիհամար

Ներկայացնում եք գործող ընկերություն, որը ներդրումների կարի՞ք ունի հետագա ընդլայնման համար: Հիմնել եք նորաստեղծ կազմակերպություն, գործընկերների կարի՞ք ունեք և ակտիվ գործունեություն ծավալելու համար ներդրումնե՞ր եք փնտրում: Հող եք գնել, մշակել բիզնես պլան և դրա իրականացման համար միջոցնե՞ր եք փնտրում: Գրանցվեք ներդրումային առաջարկների մեր կատալոգում և գտեք Ձեր նախագծի համար ներդրող:
Ներդրումներ Ձեր բիզնեսի համար