ՍանԼենդ
Արտահանում
Ընկերության Նկարագիր
Սանլենդը գտնվում է Արարատյան դաշտի սրտում՝ Հայաստանի ամենահարուստ բերրի հողերից մեկում և զբաղվում է չրերի արտադրությամբ: Ընկերության չրերը պատրաստվում են Արարատյան դաշտի էկոլոգիապես մաքուր տարածքներում աճեցված մրգերից և բանջարեղենից։ Ընտրված պտուղները խնամքով չորացնում են բնական պայմաններում՝ քամու օգնությամբ։ Արարատյան դաշտի եզակի բնական և կլիմայական պայմանների և մանրակրկիտ չորացման շնորհիվ ընկերության արտադրանքն իսկապես յուրահատուկ որակի և համային հատկանիշներ ունի: Արտադրության գործընթացը տևում է 5-6 օր, այնուհետև պտուղները լվանում և պահում են +2 + 6C ջերմաստիճանում։ Արտադրության գործընթացում կոնսերվանտների օգտագործումը նվազագույնի է հասցվում։ Մրգերը հիմնականում չորացվում են առանց E220 կոնսերվանտի, սակայն դրա օգտագործումը որոշ դեպքերում անհրաժեշտ է սննդամթերքի անվտանգությունն ապահովելու համար։