ԿորիզՍիլվեր
Արտահանում
Ընկերության Նկարագիր
Արման Մանուկյան ԱՁ-ն ունի ոսկերչական իրերի արտադրության ավելի քան 15 տարվա փորձ: Նա ներկայացնում է Koriz Silver արծաթյա զարդերի ապրանքանիշը։ Koriz Silver զարդերն աչքի են ընկնում իրենց նրբաճաշակ դիզայնով, որը միջնադարյան հայկական ավանդական տարրերի միաձուլում է՝ զուգորդված նրբագեղության երանգներով: Ընկերության զարդերը կրում են հայտնի դերասանուհիներ, շոումեններ և արվեստագետներ։ Շատերը Koriz Silver-ը անվանում են «Գահերի խաղերի»-ց ոգեշնչված զարդեր, սակայն դրանց ոգեշնչման իսկական աղբյուրը միջնադարյան հայկական ճարտարապետական տարրերն են: Ընկերությունն իր արտադրանքն արտահանում է Ռուսաստան և ԱՄՆ՝ միաժամանակ ընդլայնման համար նոր շուկաներ փնտրելով։