Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը Հայաստանի խոշորագույն հարկատուներից մեկն է և առաջատար հանքարդյունահանողը, որը տեղակայված է Քաջարան քաղաքում։ Տարածաշրջանի ամենամեծ բաց հանքում արդյունահանվում է մոլիբդենի և պղնձի հանքաքար, որի վերամշակումից ստացվում են երկու առանձին` պղնձի և մոլիբդենի խտանյութեր։ Նախորդ տարվա հոկտեմբերից կառավարությունը դարձավ կոմբինատի 25%-ի համասեփականատեր:

Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը ակնկալում է այս տարի ունենալ արտադրանքի 24% աճ։ Ընդ որում, ընկերությունն այսօրվա դրությամբ ունի պղնձի կոնցենտրատը Հայաստանում վերամշակելու ծրագրեր և նախատեսում է  5-10 տարվա ընթացքում ստեղծի պղնձի ձուլարան՝ հետագայում պղնձից ավելի մեծ ավելացված արժեք ունեցող ապրանքներ ստանալու նպատակով: Իրագործվելու դեպքում ծրագիրը իր ծավալներով ՀՀ անկախության պատմությանմեջ ամենամեծը կարող է լինել, որի արդյունքում ընկերությունը գումարային առումով ավելի մեծ արտահանման ծավալներ կունենա և կարտահանի ոչ թե պղնձի կոնցենտրատ, այլ պատրաստի ապրանքներ: