Մեկնարկել են Երևանյան լճի մաքրման աշխատանքները, որոնց զուգահեռ, տարածքում ստեղծվում է հանգստի գոտի: Նախատեսվում է բարեկարգել լճի ափամերձ տարածքի 2.8 հա հատվածը, տեղադրել նստարաններ, աղբամաններ, կառուցել մարզահրապարակ, հեծանվուղի, ճեմուղի, տարածքը կլուսավորվի էներգախնայող լուսատուներով, կիրականացվեն նաև կանաչապատման աշխատանքներ:

2022թ. նախատեսվում է Հրազդան գետի վրա ճաղավանդակի տեղադրում, աղբաորսիչ միջոցառումների կազմակերպում և շուրջ 12500 խմ թափոնների հավաքում ու տեղափոխում: Այդ աշխատանքների համար կհատկացվի 60 մլն 430 հազար դրամ:
Ընթացիկ տարում նաև կընդլայնվի ջերմոցային և տնկարանային հատվածը: Շուրջ 25 հա տարածքից փաստացի օգտագործվում է մոտ 10 հա-ն: Այժմ ջերմոցում ու տնկարանում է աճեցվում քաղաքում տնկվող ծառերի ու ծաղիկների զգալի մասը. շուրջ 30 աշխատակցի ձեռքով աճեցվում է մոտ 60 անուն բույս, այդ թվում՝ նաև «Կարմիր» գրքում գրանցված տեսակներ։