«Երեմյան Փրոջեքթս» ՍՊԸ-ն և ANIF-ը 2 000 000 ԱՄՆ դոլար են ներդրել Արմավիրի Զարթոնք գյուղում անասնակերի մշակման տարածք ստեղծելու համար։ Ներդրումները ուղղվել են արտադրամասի համար 225 հա հողատարածքի և սարքավորումների ձեռքբերմանը։ Կերը արտադրվելու է հատուկ արտասահմանյան տեխնոլոգիայով, որն ամբողջ տարին անասուններին ապահովելու է կանաչ խոտով, ինչը բարձրացնելու է կաթնատվությունը։ 

«Երեմյան Փրոջեքթս»-ը հիմնադրվել է 2006 թվականին: Ընկերությունը միավորում է այնպիսի հայտնի ռեստորաններ, ինչպիսիք են «Լավաշ»-ը և «Շերեփ»-ը, «Բուրգըրի»-ն, իտալական «Կազա Նոստրա»-ն, «Սմոքինգ Շեֆ» սթեյք հաուսը, «Լիվինգսթոն» բարձր խոհանոցի ռեստորանը, «Ռենոմե»-ն: », «Սիզընս Սվիթլենդ» ռեստորան և սրճարանը, «Պանդոկ Երևան» և «Երևան Շաուրմա» արագ սննդի ցանց: Բացի ռեստորանային ոլորտից, ընկերությունը ձեռնարկել է տարբեր բիզնես գործունեություն տարբեր ոլորտներում: Իր գյուղատնտեսական գործունեության շրջանակներում 2020 թվականին «Երեմյան Փրոջեքթս»-ը հիմնեց բարձրորակ կաթի և կաթնամթերքի արտադրություն Վայոց ձորի «Երեմյան փրոջեքթս» ֆերմայում, որն արտադրում է մաքուր բնական կաթ, թթվասեր, մածուն, կաթնաշոռ, կարագ նաև պանրի տեսականի՝ լոռի, սուլուգունի, մոցարելլա, ռիկոտա, բուրատա։ Ընկերությունը կիրառում է եվրոպական ստանդարտ տեխնոլոգիաներ և իր արտադրական տնտեսությունների շահագործման մեթոդները, որոնց շնորհիվ կաթն ու կաթնամթերքը համապատասխանում են եվրոպական ստանդարտներին։ «Երեմյան Փրոջեքթս»-ն այդ ներդրումները կիրականացնի «Երեմյան Փրոդաքթս» բիզնես նախաձեռնության շրջանակներում: