Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն այսօր այցելել է Wellar Group ընկերության կառուցվող հրուշակեղենի նոր գործարան, որը հագեցած է նոր սերնդի սարքավորումներով և եվրոպական առաջատար ընկերությունների հոսքագծերով։ Գործարանի լիարժեք գործարկման արդյունքում կստեղծվի մինչև 2500 նոր աշխատատեղ, ընթացող աշխատանքներում արդեն ներգրավված են մի շարք բարձր որակավորում ունեցող մասնագետներ։ Քերոբյանը ընկերության ղեկավարությանը ներկայացրել է կառավարության աջակցության ծրագրեր, որոնցից նրանք կարող են օգտվել հետագա ընդլայնման ընթացքում։
