Վեդիում ընթանում է նոր ջրամբարի ակտիվ շինարարությունը, որը նախատեսվում է ավարտին հասցնել այս տարի։ Ջրամբարը կլուծի 3220 հա տարածքների ոռոգման խնդիրը, որտեղ այժմ ոռոգումն իրականացվում է պոմպային եղանակով, ինչը հանգեցնում է լրացուցիչ ծախսերի։ Ջրամբարի առկայությունը թույլ կտա ջուր կուտակել ոչ ոռոգման սեզոններին՝ դրա հետագա օգտագործման համար։ Վեդիի ջրամբարի առկայությունը կմեծացնի մշակովի հողատարածքները, ինչպես նաև կնվազեցնի Սևանա լճից ոռոգման նպատակով բացթողումները տարեկան 20 մլն խմ-ով։ Շինարարության արժեքը 90 մլն եվրո է։
