«Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամը (COAF) շահույթ չհետապնդող հասարակական կազմակերպություն է, որի առաքելությունն է բարելավել Հայաստանի գյուղական համայնքների կյանքի որակը։ Հիմնադրվելով 2004 թվականին Արմավիրի մարզի Քարակերտ գյուղում՝ COAF-ն այժմ ընդլայնվել է Արմավիրի, Արագածոտնի, Լոռու, Գեղարքունիքի, Շիրակի և Տավուշի մարզերի 64 գյուղերում՝ սպասարկելով ավելի քան 107,000 շահառուի: Հիմնականում աշխատելով երեխաների և երիտասարդների հետ՝ COAF-ն իրականացնում է կրթական, առողջապահական և սոցիալ-տնտեսական զարգացման ծրագրեր՝ գյուղական աղքատության համապարփակ լուծման նպատակով: Բարելավվել են նաև ավելի քան 170 գյուղի ենթակառուցվածքներ՝ ներառյալ դպրոցների, կլինիկաների, մանկապարտեզների, համայնքային կենտրոնների, դպրոցական ճաշարանների, ստեղծագործական լաբորատորիաների, ճանապարհների և ոռոգման համակարգերի վերանորոգում:

2015 թվականից COAF-ն իրականացվում է COAF Smart Center նախաձեռնությունը։ ՔՈԱՖ ՍՄԱՐԹ կենտրոնը ժամանակակից կենտրոն է, որը նվիրված է գյուղական համայնքների հետագա զարգացմանը՝ ընդլայնելով համապարփակ ծրագրերի, տեխնոլոգիաների և հսկայական հնարավորությունների հասանելիությունը: Առաջին ՍՄԱՐԹ կենտրոնը գտնվում է ՀՀ Լոռու մարզի Դեբետ գյուղում։ Այն սպասարկում է 3+ տարեկան գյուղացիներին՝ տրամադրելով կրթություն կապի, տեխնոլոգիայի, արվեստի, գյուղատնտեսության և ձեռներեցության ոլորտներում: Որպես գյուղական ենթակառուցվածքների նորարարության առաջատար՝ COAF-ը նախատեսում է հիմնել ՍՄԱՐԹ կենտրոններ Հայաստանի բոլոր մարզերում: Ծրագրի շրջանակներում նախատեսվում է երկու COAF սմարթ կենտրոն բացել Կապան և Գորիս համայնքներում։