ԹՈՒՄՈ-ն կենտրոններ և box-եր կբացի Ճապոնիայի Մաեբաշի, Տակասակի և Կուսացու քաղաքներում։
Այս մասին հուշագիրը ստորագրվել է Ճապոնիայի թվային տեխնոլոգիաների նախարարության և Գունմա պրեֆեկտուրայի ներկայացուցիչների Երևանի ԹՈՒՄՈ ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոն կատարած այցի ընթացքում։ «Վստահ եմ, որ դրանք առաջինն են լինելու ԹՈՒՄՈ-ի բազմաթիվ կենտրոններից Ճապոնիայում: Սա կհանգեցնի տեխնոլոգիայի ոլորտում ճապոնա-հայկական հարաբերությունների ամրապնդմանը»,- ասել է Գունմա պրեֆեկտուրայի փոխնահանգապետ Կեյչի Ուրուգան։
