Intetics-ը ՏՏ աութսորսինգ գլոբալ տեխնոլոգիական ընկերություն է, որը կենտրոնացած է հատուկ ծրագրային հավելվածների մշակման, պրոֆեսիոնալ թիմերի ստեղծման, ծրագրային արտադրանքի որակի գնահատման և all-things-digital լուծումների վրա, որոնք կառուցվել են օգտագործելով SMAC, RPA, AI/ML, IoT, բլոկչեյն և GIS/UAV/LBS տեխնոլոգիաներ։ Ընկերությունն օգնում է նորարար կազմակերպություններին կապիտալիզացնել տաղանդները ամբողջ աշխարհից՝ շնորհիվ իրենց մեծ ինժեներական փորձի, որը հիմնած իրենց Predictive Software Engineering-ի վրա։ Նրանք ունեն մեծ փորձ կրթության, առողջապահության, լոգիստիկայի, կենսաբժշկական գիտությունների, ֆինանսների, ապահովագրության, կապի ոլորտներում և ERP, CRM, խելացի ավտոմատացման և աշխարհատարածական լուծումներ գտնելու մեջ։

Intetics-ը հիմնադրվել է 1995թ.: Ընկերությունը մասնագիտացած է հավելվածների, գեոինֆորմատիվ համակարգերի, համակարգային ինտեգրման և ճարտարագիտության մշակման, տվյալների մշակման և բէք-օֆիսի աջակցության համար օֆշորային հատուկ թիմերի ստեղծման և կառավարման մեջ: 2016 թվականին Intetics-ը ներկայացրել է ծրագրային ապահովման մշակման նոր՝ Predictive Software Engineering հարթակ։
Intetics-ը Բելառուսի խոշորագույն ՏՏ ընկերություններից է։ Ընկերությունը Microsoft Gold-ի, Amazon-ի և և UiPath-ի գործընկերն է: Նորարարության և աճի ոլորտում ընկերության ձեռքբերումներն արտացոլվում են հեղինակավոր տիտղոսների և մրցանակների նվաճման մեջ, այդ թվում՝ Inc5000, Software 500, CRN 100, American Business, Deloitte Fast 50, European IT Excellence, Best European BPO, Stevie People's Choice, Clutch և ACQ5 Awards, ինչպես նաև ընկերությունը ընդգրկված է IAOP Best Global Outsourcing 100 ցուցակի մեջ։
Intetics-ի գլխամասային գրասենյակը գտնվում է ԱՄՆ-ի Ֆլորիդա նահանգի Նեապոլ քաղաքում, ծրագրային ապահովման մշակման կենտրոնները՝ Բելառուսում, Ուկրաինայում, Լեհաստանում, Գերմանիայում, Մոլդովայում և Վրաստանում։ Մասնաճյուղերով ԱՄՆ-ում, Գերմանիայում և Մեծ Բրիտանիայում (Լոնդոն) ներկայացուցչություններով․ ընկերությունը ընդլայնում է իր գործունեությունը և SoftDev գրասենյակ է բացում Հայաստանում։ Հայաստանի ՏՏ ոլորտը աննախադեպ աճ է գրանցել վերջին 10 տարվա ընթացքում` գրանցելով 23% միջին տարեկան աճ: Վերջին 2 տարվա ընթացքում Հայաստանի ստարտափ ավելի քան 20 ընկերություն ստացել են միասին $700 մլն ներդրում: ՀՀ ստարտափները ազատված են բիզնես հարկերից, իսկ աշխատողների համար եկամտային հարկը կազմում է 10%: 2021 թվականի տվյալներով Հայաստանում գործող ՏՏ ընկերությունների ընդհանուր շրջանառությունը հատել է 1մլրդ դոլարի սահմանը: Ոլորտում 2021 թվականի տվյալներով աշխատում են 29,000 մասնագետ: