Bezoo-ն Հայաստանում արտադրված առաջին հեծանիվն է։ Նախագծումը, պլանավորումը, եռակցումը և արտադրությունն ամբողջությամբ կատարվում են հայ ինժեներների և արհեստավորների կողմից, որոնք դրանք դարձրել են դիմացկուն, հուսալի, արագ և ճկուն: Ներմուծվող միակ բաղադրիչը՝ փոխարկիչներն են, որոնց արտադրության համար անհրաժեշտ են մեծ գործարաններ: Առայժմ կա 3 Bezoo մոդել, որը նախագծվել է 3 ամսում։ Այդ մոդելները ստեղծված են քաղաքում վարելու համար և կարող են տեղափոխել մինչև 140 կգ քաշ ունեցող մարդու։ Ավելին, դրանք անհատականացված են, այսինքն չափը և գույնը կարող է որոշել հաճախորդը:

Հիմնադիրները նախատեսում են ունենալ Bezoo-ի տարբեր մոդելներ. բացի մանկական հեծանիվների շարքից, նրանք ցանկանում են պատրաստել սպորտային գիծ, որը կդիմանա Հայաստանի սարերին։ Ընկերությունը նպատակ ունի Հայաստանում զարգացնել հեծանիվ վարելու մշակույթը և խթանել էկոլոգիապես անվտանգ տրանսպորտային միջոցների օգտագործման էկոհամակարգը: Նրանք մտադիր են ունենալ նաև էլեկտրական շարժիչներով աշխատող Bezoo-հեծանիվներ, որոնք կհեշտացնեն բարձունքներ բարձրանալը և ավելի հարմարեցված կլինեն Հայաստանի քաղաքների ռելիեֆին։ Ապագայում Bezoo-ի հիմնադիրները ցանկանում են արտաքին շուկա դուրս գալ «Made in Armenia» հեծանիվներով։