Երևանի Աջափնյակ համայնքում մեկնարկել է անկախ Հայաստանի պատմության մեջ ամենամեծ քաղաքաշինարարական ծրագրի՝ «Դեֆանս» բնակելի համալիրի կառուցումը, որը իրագործվում է «Դիֆենս Հաուսինգ» ընկերության կողմից։ Ծրագրի արժեքը գնահատվում է մոտ 2մլրդ դրամ, իսկ շինարարական աշխատանքները նախատեսվում է ավարտել 2025թ․-ին։

Համալիրը կառուցվում է 128հա հողատարածքի վրա։ Կառուցապատվելու է 2 500 000մ2, որից բնակարանային շինություններին հատկացվելու է 1 500 000մ2 տարածք, Բիզնես և ՏՏ տեխնոլոգիաների գերժամանակակից կենտրոնին 500 000մ2։ Եվս 500 000մ2-ի տարածքի վրա տեղակայվելու են հասարակական նշանակության վայրեր, որոնցից են՝
- Բաձրագույն ուսումնական հաստատություններ
- Ավելի քան 2 դպրոց
- Շուրջ 10 մանկապարտեզ
- Գերժամանակակից բազմաֆունկցիոնալ դիագնոստիկ կենտրոն (եվրոպական հայտնի բուժհաստատությունների մասնաճյուղեր)
- Մեծ սպորտային համալիր
- 15 բաց և փակ կորտեր
- Լողավազաններ
- Վազքուղիներ և հեծանվաուղիներ
- Սուպերմարկետներ
- Կինոթատրոններ
- Սրճարաններ, ռեստորաններ և ժամանցի այլ վայրեր
Բնակիչների և այցելուների հարմարավետությունն ապահովելու համար նախատեսվում է 10հա տարածքում ստեղծել 2 հարկանի ավտոկայանատեղի։ Դեֆանս համալիրում հնարավոր է տեղավորել 20–25 հազար բնակիչ։