Երևանյան լճի վրա կտեղադրվի Հարավային Կովկասում առաջին լողացող արևային կայանը. Շինարարության թույլտվության մասին որոշումն ընդունվել է ՀՀ կառավարության նիստում։ Ծրագիրը կիրականացվի ֆրանսիական NEPSEN ինժեներական ընկերության և Հայաստանի վերականգնվող էներգիայի հիմնադրամի կողմից՝ Ֆրանսիայի ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության մասնավոր հատվածի աջակցության ծրագրի (FASEP) հաշվին, քանի որ սարքավորումները ներկրվելու են Ֆրանսիայից։ Վերահաշվարկով՝ ներդրումների ծավալը կկազմի 90 մլն դրամ (ընթացիկ փոխարժեքով՝ մոտ 226 հազար եվրո)։

Ներմուծվող սարքավորումները կազատվեն մաքսատուրքից. Ծրագրի շրջանակներում ուսումնասիրվել են մի քանի ջրամբարներ, արդյունքում ընտրությունը կանգ է առել Երևանի լճի վրա (Երևան քաղաքի Հրազդան գետի ջրամբար): Կայանի հզորությունը կկազմի 150 կՎտ-ից մի փոքր ավելի։ Հիշեցնենք, որ կառավարության ծրագրի համաձայն՝ մինչև 2030 թվականը նախատեսվում է արևային էներգիայի մասնաբաժինը ազգային արտադրության մեջ հասցնել 15 տոկոսի։