Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամը Սյունիքի մարզի Սիսիան քաղաքում կբացի ստեղծարար տեխնոլոգիաների լաբորատորիա: Համապատասխան հուշագիրը ստորագրվել է ՁԻՀ-ի և Սիսիան համայնքի ղեկավարի միջև։ ՁԻՀ-ը լաբորատորիան կտրամադրի տեխնոլոգիական ենթակառուցվածքով, աշխատանքային ռազմավարության մշակմամբ և իրականացմամբ:
