Տեքստիլ Հոմը հայկական տեքստիլ ընկերություն է, որը հիմնադրվել է 2018 թվականին, Երևանում։ Ընկերությունը նախատեսում է ավելի քան $500,000 ներդնել՝ արտադրությունն ընդլայնելու և իր արտադրանքի 80%-ը ԵԱՏՄ անդամ երկրներ արտահանելու համար։ Ընդլայնումն արդեն սկսվել է, քանի որ ընկերությունն արդեն իրականացրել է իր ներդրումների մի մասը։ Բացի այդ, Տեքստիլ Հոմ-ը նախատեսում է ստեղծել 140 նոր աշխատատեղ՝ մինչև 190,000 դրամ միջին աշխատավարձով։

Հայաստանում տեքստիլ ոլորտը տասնամյակում կտրուկ վերելք է ապրել` ապահովելով միջինում 15% աճ: Հայաստանում արտադրվում են այնպիսի համաշխարհային բռենդեր, ինչպիսիք են Զառան, Մոնկլերը, Ջենիֆերը և այլն: Տեքստիլ ոլորտը ապահովում է ՀՀ մշակող արդյունաբերության 2%-ը, իսկ արտահանման ծավալի 5.2%-ը: Ոլորտի աշխատակիցների թիվը վերջին հինգ տարում եռապատկվել է` հասնելով 7258-ի: Հայաստանի տեքստիլ արտադրանքի արտահանման հիմնական ուղղություններն են Ռուսաստանը, Գերմանիան, Իտալիան: 

Տեքստիլ ոլորտում Հայաստանի մրցակցային առավելությունը բաղկացած է երեք մասից՝ տեղակայում, աշխատուժի և էլեկտրաէներգիայի ծախսեր։ Հայաստանի աշխարհագրական դիրքը և պայմանավորվածությունները թե՛ ԵՄ-ի, թե՛ ԵԱՏՄ-ի հետ թույլ են տալիս հեշտությամբ մուտք գործել ավելի քան 1 միլիարդ սպառողներ ներկայացնող շուկաներ։ Երկրի էլեկտրաէներգիայի գները շատ ավելի ցածր են համաշխարհային միջինից և նաև ցածր են տեքստիլ արդյունաբերության առաջատար ուղղություններից, ներառյալ Հնդկաստանը և Վիետնամը: Ինչպես նաև, լինելով աշխատատար ոլորտ, որտեղ աշխատուժի ծախսերը սովորաբար կազմում են արտադրության ընդհանուր արժեքի մինչև 30%-ը, Հայաստանն ունի մրցակցային առավելություն նաև այդտեղ, քանի որ աշխատուժի ծախսերն Ասիայի միջինից ցածր են: