«Տաշիր»-ը Նոյեմբերյան քաղաքում կկառուցի նոր ՋԷԿ՝ 126 ՄՎտ հզորությամբ: Ծրագիրն ուղղված է լինելու ինչպես Հայաստանում էլեկտրաէներգիայի կարիքների բավարարմանը, այնպես էլ Վրաստան արտահանմանը։ Շինարարության շրջանակներում ընկերությունը պարտավորվում է կիրառել միջազգային չափանիշներին համապատասխանող նորագույն տեխնոլոգիաներ, որոնք կնպաստեն շրջակա միջավայրի պահպանությանը։ ՋԷԿ-ի շինարարությանը կներգրավվի մոտ 150 մարդ։ Նոր ՋԷԿ-ում էլեկտրաէներգիայի տարեկան մատակարարումը կկազմի մոտ 1 մլրդ. կՎտժ, ինչը կբարձրացնի Հայաստանում էլեկտրամատակարարման հուսալիությունը, արտահանման մակարդակը և մրցունակությունը էլեկտրաէներգիայի շուկայում։ ՋԷԿ-ի շինարարությունը կսկսվի այս տարի և կտևի մոտ երկու տարի: Շինարարության ընդհանուր արժեքը կկազմի ավելի քան 120 մլն դոլար։ Հրազդանի ՋԷԿ-ի տարածքում կկառուցվի եւս մեկ ՋԷԿ՝ 50 ՄՎտ հզորությամբ։ Առաջին փուլում կտեղադրվեն նորագույն տեխնոլոգիաներով 4 գազամխոցային գեներատորներ՝ 12,5 ՄՎտ հզորությամբ։ Երկրորդ փուլում նախատեսվում է կայանի հզորությունը երկու անգամ հասցնել 100 ՄՎտ-ի։

Կայանում կօգտագործվի MAN Energy Solutions ընկերության սարքավորումները։ Նոր գեներատորների տեղադրումը կնվազեցնի արտանետումները մթնոլորտ և նվազագույն ազդեցություն կունենա շրջակա միջավայրի վրա: Կայանը կկառուցվի մինչև 2024 թվականի վերջ, ներդրումների և փուլի ընդհանուր ծավալը կկազմի մոտ 30 մլն. եվրո 25 աշխատատեղ կստեղծվի. Էլեկտրաէներգիայի տարեկան արտադրությունը կկազմի 400 մլն. կՎտժ