«Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ն «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ-ի դուստր ընկերությունն է և 2008թ․-ից իրականացնում է Հայաստանի երկաթուղային համակարգի կոնցեսիոն կառավարումը։ Այժմ ՀԿԵ-ն Հայաստանի ամենախոշոր գործատուներից մեկն է՝ ընկերությունում աշխատում է մոտ 3000 մարդ:

«Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ն մինչև 2038 թ․ նախատեսում է երկաթուղային ենթակառուցվածքի զարգացման ու արդիականացման մեջ ներդնել 174,5 մլրդ դրամ, որից 122,3 մլրդ դրամն (մոտ 70%-ը) ուղղվելու է ենթակառուցվածքի, իսկ 52,2 մլրդ դրամը՝ շարժակազմի ոլորտներ: 2022 թ․ ընկերությունը ենթակառուցվածքների զարգացման համար ներդնելու է ավելի քան 2,5 մլրդ դրամ։
2008-2021թթ․ արդեն իսկ մոտ 137 մլրդ դրամի ներդրում է կատարվել, որոնց շնորհիվ վերանորոգվել է մոտ է 500 կմ կոնտակտային գիծ և 48 ենթակայան, վերականգնվել է 9 քարշային ենթակայան, արդիականացվել են Սանահինի մեքենայացված գծային կայանն ու ուղեմասը, վերանորոգվել Երևանի, Գյումրու և Վանաձորի կայարանների շենքերը, Սևան-Զոդ հատվածում գործարկվել է 135 կմ երկարություն ունեցող կապի օպտիկամալուխային գիծ և այլ աշխատանքներ։
Միաժամանակ ընթացքի մեջ է բեռնափոխադրումների ոլորտում շարժակազմի արդիականացումը։ Այդ նպատակով 2021թ․ գնվել է ամենաարդիական շարժակազմը՝ միջազգային ուղեւորափոխադրումներ ապահովելու համար։ Այժմ «ՀԿԵ» ՓԲԸ-ն փոխադրումներ է իրականացնում աշխարհի 75 երկրներ:
Ընկերության կողմից տարվող ենթակառուցվածքի արդիականացման քաղաքականությունը դրական ազդեց նաև երկաթուղու որակական ցուցանիշների վրա: Այսպես, բեռնափոխադրումների տրանզիտային ժամանակը կրճատվել է 2 անգամ, մեկ բեռնատար գործառույթի պարապուրդի ժամանակը՝ 3 անգամ, իսկ գնացքի միջին քաշը աճել է 1/3-ով: