Հայաստանի UWC Դիլիջանում բացվել է Սամսունգի ինովացիոն կամպուսը։ Դպրոցի առաքելությունն է հնարավորություն տալ բոլոր երեխաներին հասնելու իրենց երազանքներին: Այս տրամաբանությունը լիովին համապատասխանում է Սամսունգի նպատակներին:

Սամսունգի ինովացիոն կամպուսի նպատակն է նպաստել Հայաստանի զարգացմանը կրթության միջոցով, երիտասարդներին օժտելով ՏՀՏ գիտելիքներով և հմտություններով, բարելավելով նրանց թվային գրագիտությունը և սովորելու կարողությունները, զարգացնելով ստեղծարարությունը: Ինչպես նաև պայմաններ են ստեղծվում ՏՀՏ ոլորտում աշխատելու հետաքրքրություն ձևավորելու համար։
Սամսունգ Էլեկտրոնիքսը նվիրաբերել է արդիական համակարգչային տեխնիկա և այլ սարքեր, այդ թվում սմարթ գրատախտակներ, որոնցով կահավորվել է 21 տեղանոց համակարգչային լաբորատորիա, որտեղ էլ անցկացվելու են դասերը:
ՏՏ ոլորտը Հայաստանում աննախադեպ աճ է գրանցել վերջին 10 տարվա ընթացքում` գրանցելով 23% միջին տարեկան աճ: Վերջին 2 տարվա ընթացքում Հայաստանի ստարտափ ավելի քան 20 ընկերություն ստացել են միասին 700 մլն. դոլար ներդրում: ՀՀ ստարտափները ազատված են բիզնես հարկերից, իսկ աշխատողների համար եկամտային հարկը կազմում է 10%: 2021 թվականի տվյալներով Հայաստանում գործող ՏՏ ընկերությունների ընդհանուր շրջանառությունը հատել է 1մլրդ. դոլարի սահմանը: Ոլորտում 2021 թվականի տվյալներով աշխատում են 29.000 մասնագետ: