Hystax-ը FinOps-ի և cloud cost-ի կառավարման ոլորտում աշխարհի առաջատար ընկերություններից մեկն է: Ընկերության SaaS լուծում OptScale -ը ապահովում է Kubernetes-ի, Microsoft Azure-ի, AWS-ի և Alibaba-ի աշխատանքային ծանրաբեռնվածության տեսանելիությունը, օպտիմալացումը և դրանց նկատմամբ վերահսկողությունը։ OptScale-ն օգնում է ընկերություններին ստեղծել արդյունավետ և անվտանգ ՏՏ ծանրաբեռնվածության օգտագործման մշակույթ՝ տրամադրելով բոլոր անհրաժեշտ գործիքները FinOps-ի, ՏՏ փորձարկման միջավայրի և cloud cost-ի կառավարման համար: Այն օգնում է ընկերություններին ներդնել FinOps սկզբունքները՝ ներգրավելով ինժեներական թիմերին cloud-ի օպտիմալացման և ծախսերի խնայողության գործընթացներում: Այլ կերպ ասած, OptScale-ը նախագծված է ստեղծելու FinOps-ի երկարաժամկետ գործընթաց՝ ապահովելով cloud cost-ի ամբողջական թափանցիկություն, բարելավելով ռեսուրսների օգտագործումը, բացահայտելով և տրամադրելով ծախսերի օպտիմալացման հարյուրավոր առաջարկություններ:

OptScale-ը Forrester-ի կողմից ճանաչվել է որպես cloud cost-ի կառավարման առաջատար լուծում: Ընկերությունն աշխատում է այնպիսի հայտնի ընկերությունների հետ, ինչպիսիք են Airbus, Nokia, Burger King, Bentley, Yves Rocher, PwC և շատ այլ ընկերություններ: Նրա գլխամասային գրասենյակը գտնվում է ԱՄՆ-ի Կալիֆորնիա նահանգի Սաննիվեյլ քաղաքում և այսուհետ նա գրասենյակ կունենա նաև Հայաստանում։
Հայաստանի ՏՏ ոլորտը աննախադեպ աճ է գրանցել վերջին 10 տարվա ընթացքում` գրանցելով 23% միջին տարեկան աճ: Վերջին 2 տարվա ընթացքում Հայաստանի ստարտափ ավելի քան 20 ընկերություն ստացել են միասին $700 մլն ներդրում: ՀՀ ստարտափները ազատված են բիզնես հարկերից, իսկ աշխատողների համար եկամտային հարկը կազմում է 10%: 2021 թվականի տվյալներով Հայաստանում գործող ՏՏ ընկերությունների ընդհանուր շրջանառությունը հատել է 1մլրդ դոլարի սահմանը: Ոլորտում 2021 թվականի տվյալներով աշխատում են 29,000 մասնագետ: NVIDIA, Adobe, Synopsis, TeamViewer, Renderforest, ManyChat, BostonGene, Lorin, Grid Dynamics, EasyData՝ սա աշխարհի ՏՏ ոլորտի ամենա ազդեցիկ ընկերությունների մի փոքր մասն է, որոնք ընտրել են Հայաստանը որպես իրենց գրասենյակների, մասնաճյուղերի, գիտահետազոտական և վերլուծական կենտրոնների հաջորդ նպատակակետ: