Veeam Software-ը տվյալների պաշտպանության համապարփակ լուծում է, որը կարող է օգտագործվել տեղական մակարդակով, ամպի մեջ, ինչպես նաև պահեստային կրկնօրինակման (BaaS) և աղետների վերականգնման (DRaaS) ծառայությունների միջոցով: Veeam-ի հարթակը մեծացնում է բիզնեսի շարժունությունը և ապահովում է տվյալների կառավարման և տեղեկատվության պաշտպանության միասնական հարթակ ամպային, վիրտուալ, ֆիզիկական, SaaS և Kubernetes միջավայրերում: Պլատֆորմի հնարավորությունները դուրս են գալիս պարզ պահուստավորման և վերականգնման սահմաններից և օգտատերերին հնարավորություն են տալիս հաղթահարել բիզնեսի ամենակարևոր մարտահրավերները:

Ընկերությունը հիմնադրվել է 2006 թվականին և ունի ավելի քան 4 500 աշխատող, 35 000 գործընկեր և ավելի քան 400 000 հաճախորդ 180 երկրներից: 2020 թվականին Veeam Software-ի պատվերները կազմել են ավելի քան 1 միլիարդ դոլար: Նրանք համագործակցում են այնպիսի հայտնի ընկերությունների հետ, ինչպիսիք են Microsoft-ը , AWS-ը, IBM-ը, NuraniX-ը , Dell EMC-ը, Microsoft Azure-ը, Lenovo-ն, Quantum-ը, Fujitsu-ն, և այլն:

Ընկերության գլխամասային գրասենյակը գտնվում է Շվեյցարիայի Բաար քաղաքում և ԱՄՆ-ի Օհայո նահանգի Կոլումբուս քաղաքում: Ընկերությունը գրասենյակներ ունի ավելի քան 35 երկրներում։ Իսկ հիմա նրանք գրասենյակ են բացել նաև Հայաստանում։ Հայաստանի ՏՏ ոլորտը աննախադեպ աճ է գրանցել վերջին 10 տարվա ընթացքում` գրանցելով 23% միջին տարեկան աճ: Վերջին 2 տարվա ընթացքում Հայաստանի ստարտափ ավելի քան 20 ընկերություն ստացել են միասին $700 մլն ներդրում: ՀՀ ստարտափները ազատված են բիզնես հարկերից, իսկ աշխատողների համար եկամտային հարկը կազմում է 10%: 2021 թվականի տվյալներով Հայաստանում գործող ՏՏ ընկերությունների ընդհանուր շրջանառությունը հատել է 1մլրդ դոլարի սահմանը: Ոլորտում 2021 թվականի տվյալներով աշխատում են 29,000 մասնագետ: