«Կատարո» գինեգործարանը կկառուցի նոր գործարան, որը կունենա համտեսի սենյակ, թանգարան, ինչպես նաև կհիմնի նոր խաղողի այգիներ։ Հիշեցնենք, որ «Կատարո» գինու արտադրության վերջին գործարանը գտնվում էր Արցախի Հադրուդի շրջանի Տող գյուղում և հակառակորդի վերահսկողության տակ էր հայտնվել 2020 թվականի աշնանը։ «Դժվարին այդ պահին հնարավոր եղավ Տողից դուրս բերել միայն 10 հազար շիշ գինի՝ 2017 թվականից հնեցված «Կատարո» ռեզերվ, որից չի մնացել ոչ թշնամու տիրապետության տակ գտնվող գործարանում, ոչ էլ հայկական շուկայում» - ասել է Գրիգորի Ավետիսյանը։

Նա նաեւ հայտարարել է, որ «Կատարո»-ի 10 հազար շիշ գինիները հանվել է վաճառքի եւ շահույթը ուղղվել նոր գործարանի կառուցմանը։ Գինեգործությունը համարվում է Հայաստանի ամենից արագ աճող ճյուղերից մեկը: Գինեգործությունը Հայաստանում ունի ավելի քան 6100 տարվա պատմություն, իսկ վերջին տասնամյակում նորաբաց գինու գործարանները թարմ շունչ են հաղորդել ոլորտին: Հայաստանում գինեգործության նպատակով հիմնված խաղողի այգիները կազմում են 16.700 հա տարածք, արտադրության 61.8%-ը կարմիր չոր գինի է: Իսկ արտադրանքի Վերջին տասնամյակում Հայաստանում գինու արտադրության միջին աճը կազմել է տարեկան 18%, իսկ արտահանումը` 12%: Եթե 2015 թվականին հայկական գինին արտահանվում էր 15 երկիր, 2021 թվականի տվյալները երկրների քանակը հասել է 40-ի: Հայկական գինու արտահանման հիմնական ուղղությունն է Ռուսաստանը` 75%, որին հաջորդում է ԱՄՆ-ն ` 5.2%, Չինաստանը` 2.3%, Լեհաստանը` 1.6% և Լիտվան` 1.6%: