«ՋԵՐՄՈՒԿ ԳՐՈՒՊ» ՓԲԸ-ն ազատվել է գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում տեխնոլոգիական սարքավորումների, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերի, հումքի և նյութերի ներմուծման մաքսատուրքի: Ընկերության կողմից ներմուծվող հումքն օգտագործվելու է պոլիէթիլային ջերմակցման թաղանթի արտադրության համար։ Ծրագրի շրջանակում նախատեսվում է իրականացնել 3,9 մլրդ դրամի ներդրում՝ հումքի ձեռքբերման համար։ Արտադրանքի 80%-ը և ավելին նախատեսվում է արտահանել ԱՄՆ, ԱՄԷ, ԵՄ, Վրաստան և այլ երկրներ:

«ՋԵՐՄՈՒԿ ԳՐՈՒՊ» ընկերությունը հիմնադրվել է 1999 թվականից: 2016թ․-ին կառուցվեց  «ՋԵՐՄՈՒԿ ԳՐՈՒՊ»-ի բոլորովին նոր, գերժամանակակից գործարանը Ջերմուկ քաղաքում։ Այն հագեցած է գերժամանակակից սարքավորումներով և ամբողջովին ավտոմատացված է: Այս գործարանի շնորհիվ հնարավոր դարձավ կտրուկ մեծացնել շշալցվող ջրի ծավալները և բավարարել հատկապես արտահանման աճող պահանջարկը: 

Այսօր «ՋԵՐՄՈՒԿ ԳՐՈՒՊ»-ի հանքային և բնական աղբյուրի ջրերը արտահանվում են ԱՄՆ, Ռուսաստան, Ուկրաինա, Վրաստան, Բելառուս, Ղազախստան, Եվրամիության երկրներ, Իսրայել և շատ այլ երկրներ: «ՋԵՐՄՈՒԿ ԳՐՈՒՊ»-ի հանքային և աղբյուրի ջրերի բարձր որակի ապացույցն է նաև եվրոպական, ամերիկյան և ԱՊՀ երկրների հեղինակավոր ցուցահանդեսներում ձեռք բերած բազմաթիվ մրցանակներն ու պատվոգրերը: