Grid Dynamics Holding-ը տեխնոլոգիական խորհրդատվության, դինամիկ մասշտաբային ՏՏ համակարգերի կառուցման և տվյալների մշակման ծառայությունների առաջատար մատակարար է կորպորացիաների համար, որոնք ենթարկվում են թվային վերափոխման:  Fortune 500 շատ ընկերություններ նույնպես նրանց հաճախորդների թվում են: Ընկերության կենտրոնական գրասենյակը գտնվում է Կալիֆորնիայի Մենլո-Պարկում, ինչպես նաև գրասենյակներ ունի ԱՄՆ-ում և Արևելյան Եվրոպայում։ Հիմնադրվելով 2006թ․-ին, Grid Dynamics-ը կենտրոնացած է մեծ տվյալների վերլուծության, լայնածավալ բազմալիքային ծառայությունների, DevOps-ի և ամպային հաշվողական համակարգերի սպասարկման վրա: Ընկերությունը նաև օգնում է կազմակերպություններին դառնալ ավելի ճկուն և ստեղծել նորարարական թվային արտադրանք՝ օգտագործելով նոր տեխնոլոգիաներ, աշխարհի լավագույն ինժեներական տաղանդներին, համակարգչային ծրագրեր մշակման փորձը և բարձր արդյունավետության արտադրանքի ստեղծման մշակույթը:

Grid Dynamics-ի գլխամասը գտնվում է Սիլիկոնյան հովտում և ունի ինժեներական 22 կենտրոն ԱՄՆ-ում, Արևմտյան, Կենտրոնական և Արևելյան Եվրոպայում, Հնդկաստանում և Մեքսիկայում, որտեղ աշխատում են ավելի քան 3500 տեխնոլոգներ:

Ներկայումս Grid Dynamics-ը գրասենյակ է բացում Շվեյցարիայում և ինժեներական կենտրոն Հայաստանում։ Նոր գրասենյակը գտնվում է Երևանում, որտեղ կաշխատեն 100-ից ավելի ինժեներներ։ Ակնկալվում է, որ 2022 թվականին Հայաստանում գրասենյակն ընդլայնելու հնարավորությունները կավելանան, քանի որ ընկերությունը ներգրավում է համաշխարհային բարձրակարգ հաճախորդներ և թվային ինժեներական նորարարական նախագծերի համբավ ունեցող լավագույն մասնագետների:

ՏՏ ոլորտը Հայաստանում աննախադեպ աճ է գրանցել վերջին 10 տարվա ընթացքում` գրանցելով 23% միջին տարեկան աճ: Վերջին 2 տարվա ընթացքում Հայաստանի ստարտափ ավելի քան 20 ընկերություն ստացել են միասին 700 մլն դոլար ներդրում: ՀՀ ստարտափները ազատված են բիզնես հարկերից, իսկ աշխատողների համար եկամտային հարկը կազմում է 10%: 2021 թվականի տվյալներով Հայաստանում գործող ՏՏ ընկերությունների ընդհանուր շրջանառությունը հատել է 1 մլրդ դոլարի սահմանը: Ոլորտում 2021 թվականի տվյալներով աշխատում են 29 000 մասնագետ: