2021 թվականի առաջին կիսամյակում Իսրայելի բարձր տեխնոլոգիական արդյունաբերությունը ցույց է տալիս խելահեղ աճ։ Տեղական ընկերությունները ներգրավել են 11,9 միլիարդ դոլարի ներդրումներ՝ արդեն գերազանցելով 2020 թվականի 10,3 միլիարդ դոլարի ընդհանուր ներդրումները: Սակայն երկրում տեխնիկական աշխատողների խրոնիկ պակասը մնում է շարունակական խնդիր: Այդ պատճառով իսրայելական ՏՏ ընկերություն Webiz-ը իր մասնաճյուղն է բացել Հայաստանում։

Webiz-ը հիմնադրվել է Թբիլիսիում, որպեսզի վերապատրաստի տեղացի տեխնիկներին իսրայելական տեխնոլոգիական և նորարարական ընկերությունների հետ աշխատելու համար: Ընկերությունը և նրա հավաքագրման և ուսուցման կենտրոնը նաև կամուրջ են հանդիսանում իսրայելցի ձեռներեցների և Վրաստանի տեխնոլոգիական նախաձեռնությունների միջև, որոնք ձգտում են համագործակցել իսրայելական բարձր տեխնոլոգիաների արդյունաբերության հետ:
ՏՏ ոլորտը Հայաստանում աննախադեպ աճ է գրանցել վերջին 10 տարվա ընթացքում` գրանցելով 23% միջին տարեկան աճ: Վերջին 2 տարվա ընթացքում Հայաստանի ստարտափ ավելի քան 20 ընկերություն ստացել են միասին 700 մլն. դոլար ներդրում: ՀՀ ստարտափները ազատված են բիզնես հարկերից, իսկ աշխատողների համար եկամտային հարկը կազմում է 10%: 2021 թվականի տվյալներով Հայաստանում գործող ՏՏ ընկերությունների ընդհանուր շրջանառությունը հատել է 1մլրդ. դոլարի սահմանը: Ոլորտում 2021 թվականի տվյալներով աշխատում են 29.000 մասնագետ: