Հիմնադրված ԱՄՆ-ում 2010թ.-ին, Geomotiv-ը ծրագրային ապահովման համաշխարհային ընկերություն է, որն օգնում է բիզնեսին մրցակցային առավելություններ ձեռք բերել ԱՄՆ-ի և Եվրոպայի մեդիա ոլորտում իրենց հեղինակության շնորհիվ: Նրանց նորարարական վեբ և բջջային հավելվածների համար լուծումները առողջապահության, EdTech, Linear ու OTT TV, AdTech, MarTech-ի համար նրանց շատ հաճախորդներ և համաշխարհային ճանաչում են բերել որպես ծրագրային ապահովման զարգացման վստահելի գործընկեր: Նրանց թիմը բաղկացած է ավելի քան 140 հոգուց, որոնցից 64%-ը ինժեներներ են, 11%-ը՝ QA&T, 10%-ը զբաղվում են մարքեթինգով և վաճառքով, ևս 15% է կառավարիչներ և ադմինիստրատորներ են։ Նրանք աշխատում են բարձր մակարդակի նախագծերի վրա համաշխարհային կարգի կազմակերպությունների հետ, որոնցից են Rubicon Project, Pluto TV, MediaMath, Adform, Savveo և շատ ավելին:

Ընկերությունը որոշեց ընդլայնել իր աշխարհագրությունը և գրասենյակ բացեց նաև Երևանում։ Հայաստանի ՏՏ ոլորտը աննախադեպ աճ է գրանցել վերջին 10 տարվա ընթացքում` գրանցելով 23% միջին տարեկան աճ: Վերջին 2 տարվա ընթացքում Հայաստանի ստարտափ ավելի քան 20 ընկերություն ստացել են միասին $700 մլն ներդրում: ՀՀ ստարտափները ազատված են բիզնես հարկերից, իսկ աշխատողների համար եկամտային հարկը կազմում է 10%: 2021 թվականի տվյալներով Հայաստանում գործող ՏՏ ընկերությունների ընդհանուր շրջանառությունը հատել է 1մլրդ դոլարի սահմանը: Ոլորտում 2021 թվականի տվյալներով աշխատում են 29,000 մասնագետ: