Miro-ն տեսողական համագործակցության առաջատար հարթակ է, որը հեռակա, գրասենյակային և հիբրիդային թիմերին հնարավորություն է տալիս հաղորդակցվել և համագործակցել ձևաչափերի, գործիքների, ալիքների և ժամային գոտիների միջև՝ առանց ֆիզիկական գտնվելու վայրի, հանդիպման տարածքի և գրատախտակների սահմանափակման: Այլ կերպ ասած, Miro-ն տրամադրում է այն ամենը, ինչ անհրաժեշտ է առցանց համագործակցության համար։ Նրանք ստեղծել են գործիքներ յուրաքանչյուր աշխատանքային հոսքի համար՝ արտադրանքի կառավարում, դիզայն և հետազոտություն, ճարտարագիտություն, շուկայավարում և վաճառք՝ կապված Asana, Jira, Trello, Zoom, Dropbox, OneDrive, Adobe Creative Cloud, Google և այլնի հետ:

Նրանք ունեն 35 միլիոն+ օգտտատեր և համագործակցում են Fortune 500 ընկերությունների 99%-ի հետ: Գլխամասային գրասենյակները գտնվում են Ամստերդամում և Սան Ֆրանցիսկոյում, նրանք ունեն կենտրոններ ամբողջ աշխարհում՝ Ամստերդամում, Օսթինում, Բեռլինում, Լոնդոնում, Լոս Անջելեսում, Մյունխենում, Նյու Յորքում, Փարիզում, Սան Ֆրանցիսկոյում, Սիդնեյում և Տոկիոյում: Նրանք իրենց հերթական գրասենյակն են բացել Երևանում։ Հայաստանում ՏՏ ոլորտը վերջին 10 տարիների ընթացքում աննախադեպ աճ է գրանցել՝ գրանցելով տարեկան միջինը 23% աճ։ Վերջին երկու տարիների ընթացքում Հայաստանում ավելի քան 20 սկսնակ ընկերություններ միասին ստացել են 700 միլիոն դոլարի ներդրում։ Հայկական սկսնակ ընկերությունները ազատված են բիզնեսի հարկերից, իսկ աշխատողների եկամտահարկը կազմում է 10%: 2021 թվականի տվյալներով Հայաստանում գործող ՏՏ ընկերությունների ընդհանուր շրջանառությունը գերազանցել է 1 միլիարդ դոլարը։ 2021 թվականի դրությամբ ՏՏ ոլորտում աշխատում է 29000 մասնագետ։