Իր հեղափոխական կրթական ծրագրի շնորհիվ 42-ն իր ուսանողներին բացառիկ հնարավորություն է տալիս 0-ից դառնալ ծրագրավորման գուրու: 42-ը հիմնվել է 2013 թվականին Ֆրանսիայում: Կենտրոնի կրթական ծրագրի հիմքում ընկած է «ընկերը` ընկերոջը» մեթոդը, որի շնորհիվ ուսանողները լուծում են իրական խնդիրներ, կյանքի են կոչում կիրառական նախագծեր, տնօրինում են իրենց կրթական ուղին և այս ամենը սեփական ուժերով` առանց ուսուցիչների: Այս մեթոդի շնորհիվ շրջանավարտների 95%-ից ավելին բարձր վճարվող աշխատանք է գտնում շուկայում: Րիո դե Ժանեյրոից մինչև Հելսինկի և Սեուլ՝ աշխարհում այժմ գործում է 30-ից ավելի կենտրոն: 2020 թվականին Yerevan42-ն իր տեղն է գտել այս քաղաքների շարքում` Հայաստանի ՏՏ ոլորտին բարձրակարգ մասնագետներով ապահովելու առաքելությամբ:

Yerevan42-ը կիրառական և ինժեներական գիտությունների համալիրի կրթական ուղղությունը ներկայացնող Թումո լաբորատորիաների հիմնական նախագծերից մեկն է: Համալիրը գերժամանակակից STEM (գիտություն, տեխնոլոգիա, ճարտարագիտություն և մաթեմատիկա) կենտրոն է Երևանում: Որպես կրթության, հետազոտությունների և ստարտափների հանգույց` համալիրի նպատակն է կապ ստեղծել ոլորտի տեղական և միջազգային ներկայացուցիչների միջև, փոքրացնել Հայաստանի բարձրագույն կրթության և բիզնեսի միջև եղած խզումը: 25.000 ք.մ. մակերես զբաղեցնող շինությունը կտեղակայվի 1.5 հեկտար տարածքի վրա` Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնին կից:

ՏՏ ոլորտը Հայաստանում աննախադեպ աճ է գրանցել վերջին 10 տարվա ընթացքում` գրանցելով 23% միջին տարեկան աճ: Վերջին 2 տարվա ընթացքում Հայաստանի ստարտափ ավելի քան 20 ընկերություն ստացել են միասին 700 մլն. դոլար ներդրում: ՀՀ ստարտափները ազատված են բիզնես հարկերից, իսկ աշխատողների համար եկամտային հարկը կազմում է 10%: 2021 թվականի տվյալներով Հայաստանում գործող ՏՏ ընկերությունների ընդհանուր շրջանառությունը հատել է 1մլրդ. դոլարի սահմանը: Ոլորտում 2021 թվականի տվյալներով աշխատում են 29.000 մասնագետ: