Իբարի ՍՊԸ-ն գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում ազատվել է մաքսատուրքից։ Ներդրումային ծրագրի շրջանակներում նախատեսվում է մեծացնել արտադրության ծավալները և արտադրել տարեկան ավելի քան 250 հազար տարա ջեմեր և մուրաբաներ, որոնց մինչև 90% նախատեսվում է արտահանել ԵԱՏՄ, ԵՄ և ԱՄՆ։ Ընկերությունը արդեն իսկ իրականացրել է 7․5 մլն դրամի կապիտալ ներդրում։ Ծրագրի շրջանակում նախատեսվում է իրականացնել 500 մլն դրամի ներդրում՝ գործարանի վարձակալության և հումքի ձեռքբերման համար։ Նախատեսվում է նաև ստեղծել 27 նոր աշխատատեղ` մինչև 171,000 դրամ միջին աշխատավարձով։

Արտոնություն ստանալու համար ներկայացված ապրանքների արժեքը կազմում է 458 մլն դրամ: Մաքսատուրքից ազատման արտոնությունը գնահատվում է 53․4 մլն դրամ: Արտադրությունն իրականացվելու է Երևանում և Աշտարակում։ 

Ընկերությունը գործում է 2017 թվականից։ Ընկերությունը 4 տարիների ընթացքում ստեղծել է 7 հայկական պրեմիում բրենդներ, ինչպիսիք են Wild Hive սերտիֆիկացված 100% օրգանական մեղրը, Beak Pick, Coloreat, Mrgastan, Boon Bariq ջեմերի և մուրաբաների բերենդները, Riceman բասմատի բրենդը և Rubin նռան գինու բրենդը։ Բոլոր 7 բրենդների դիզայնը Լոնդոնյան հայտնի Pentawards մրցանակաբաշխությանը արժանացել են պլատինե, ոսկե և արծաթե մրցանակների։ Ընկերության արտադրանքը արդեն իսկ արտահանվում է ավելի քան մեկ տասնյակ երկիր այդ թվում՝ ԱՄՆ, Անգլիա, ՌԴ, Բելառուս, Վրաստան և այլն։