Պանիր արտադրող Գրին Պրոդ ընկերությունը, որը հիմնադրվել է 2020 թվականին, նոր գործարան է բացում՝ 500 մլն դրամ ներդրումների միջոցով։ Ընկերությունը նախատեսում է ստեղծել 16 նոր աշխատատեղ՝ 300 000 դրամ աշխատավարձով: Արտադրությունը կիրականացվի ՀՀ Արմավիրի մարզում։ Ընկերությունը նաև նախատեսում է գործարան կառուցել Երևան քաղաքում։

Ընկերության կողմից արդեն կատարվել են 300 մլն դրամի ներդրումներ։ Ծրագրի շրջանակներում նախատեսվում է 500 մլն դրամի ներդրում անել հումքի ձեռքբերման համար։ Ծրագրով նախատեսված արտադրանքն ամբողջությամբ կարտահանվի Ռուսաստան։