Հինգշաբթի օրը կայացած նիստում ՀՀ կառավարությունը փոփոխություններ է ընդունել է «Պետական ​​բյուջեի մասին» օրենքում՝ «Գյումրի քաղաքային ճանապարհներ» ծրագրի շրջանակներում շենքերի և շինությունների հիմնանորոգման ծրագրի աշխատանքները ֆինանսավորելու նպատակով։

Ծրագրի արժեքը կազմում է մոտ 23,84 մլն եվրո, որից 14,6 մլն եվրոն Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի կողմից տրամադրված վարկն է։ Ծրագրի շրջանակներում արդեն վերանորոգվել է 37 փողոց։